Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Գյումրիում երիտասարդն աղջիկ է փախցրել, տարել գյուղ, բայց այդպես էլ չի կարողացել նրան մեքենայից իջեցնել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Մանուկյանի գործի դատական քննությունը:

Գյումրիում տնակային պայմաններում ապրող 24-ամյա Արթուրը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում: Դատական ակտում Արթուրը նշված է որպես քաղաքացիություն չունեցող անձ, բացատրված է, որ նա անձնագիր «չի հանել»:

Արթուրը մեղադրվել է աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մանուկյանը 2014 թվականի հունիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում իր բարեկամ Գոչայի հետ Մոնա (անունը փոխված է) Պ.-ին առևանգելու նպատակով անհայտ մակնիշի ու պետհամարանիշի մեքենայով մոտեցել է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտան հատել ցանկացող աղջկան ու նրա ընկերուհուն:

Արթուրը հետևից մոտեցել է Մոնային, բռնություն գործադրելով՝ մի ձեռքով բռնել է աղջկա ուսից, մյուս ձեռքով՝ գոտկատեղից, մոտեցրել է մեքենայի հետևի աջ դռանը:

Գոչան, ով նստած է եղել մեքենայի հետևի նստատեղին, բռնել է Մոնային, քաշել է մեքենայի մեջ:

Ինքնությունը չպարզված վարորդի օժանդակությամբ բացահայտ առևանգել են աղջկան, տեղափոխել նրա կամքին հակառակ:

Առևանգումն ավարտվել է Արթուրի համար անհաջողությամբ: Աղջիկը դիմադրել է, մեքենայից չի իջել, ստիպված են եղել նրան վերադարձնել տուն:

Արթուրի հանցընկեր Գոչայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արթուր Մանուկյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նա պնդել է նախաքննական ցուցմունքները, որոնցում հայտնել էր, թե Գյումրիում ապրում է իր ընտանիքի հետ, իր «ՎԱԶ-2106» մեքենան ծառայեցնում է որպես տաքսի:

2014 թվականի ապրիլին մեքենայով երթևեկելիս նկատել է Մոնային, հավանել է, ցանկացել է շփվել հետը:

Մայիսին Գյումրիի «Տարտու» վաճառակետի մոտ սպասել է Մոնային, հանդիպել է ու առաջարկել է ծանոթանալ ու շփվել:

Մոնան մերժել է իր առաջարկը: Պատճառաբանել է, թե սովորում է, դեռ ամուսնության նպատակ չունի:

Ինքը հետևել է Մոնային, երկու անգամ մոտեցել է նրան, ծաղիկներ ու փափուկ խաղալիք է նվիրել:

Հունիսին իր տատիկին ասել է, որ մի աղջկա է հավանել, ուզում է նրա հետ ամուսնանալ, առաջարկել է, որ գնան աղջկա տուն և խնդրեն նրա ձեռքը:

Տատիկը զանգել է Վրաստանում ապրող ազգականուհուն՝ Կարինեին, ով Գյումրի է եկել որդու՝ Գոչայի հետ:

Իրենք գնացել են Մոնայի տուն, խնդրել են նրա ձեռքը, բայց աղջկա ծնողները մերժել են, պատճառաբանել են, թե իրենց դուստրը դեռ փոքր է, սովորում է քոլեջում, դեռ նրան ամուսնացնելու ժամանակը չէ:

Դեպքի օրը՝ հունիսի 26-ին, Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ ինքը հանդիպել է Գոչային: Ասել է, թե ուզում է Մոնային մի տեղ տանել, խոսել ամուսնության մասին: Գոչան պատրաստակամություն է հայտնել մասնակցելու:

Գնացել են քոլեջի մոտ, սպասել են Մոնային:

Ժամը 13-ի սահմաններում Մոնան ընկերուհու հետ դուրս է եկել քոլեջից, գնացել են դեպի Վարդանանց հրապարակ:

Գորկու փողոցում Գոչան ինչ-որ տեղ է գնացել, իսկ ինքը շարունակել է հետևել Մոնային:

Այդ ընթացքում ինքը զանգել է Գոչային ու խնդրել է մի պատահական տաքսիով մոտենալ իրեն:

Գոչան «Օջախ» վաճառակետի դիմացից տաքսի է վարձել ու Հաղթանակի պողոտայում մոտեցել է իրեն:

Ինքը նստել է մեքենայի հետնամասում, Գոչան՝ վարորդի կողքին:

«Պուրակ» քաղցրավենիքի վաճառակետի խաչմերուկը չհասած՝ նկատել է Մոնային ու նրա ընկերուհուն:

Մեքենան կանգնեցրել է Մոնայի կողքին, մեքենայից իջել է, մոտեցել է աղջկան ու առաջարկել է իր հետ մի տեղ գնալ ու զրուցել իրենց ամուսնության մասին:

Մոնան մերժել է, ասել է, թե ոչ մի տեղ չի գնա:

Ինքը համոզել է նրան, նստեցրել է մեքենա, միասին գնացել են Երազգավորս գյուղ: Ինքն առաջարկել է, որ Մոնան իջնի մեքենայից, շփվի իր հետ, բայց նա մեքենայից հրաժարվել է իջնել:

Ինքը զանգել է իր տատիկին, հայտնել է կատարվածի մասին, կանչել է գյուղ:

Տատիկն ու Գոչայի մայրը եկել են Երազգավորս: Բոլորը միասին փորձել են համոզել, որ Մոնան իջնի մեքենայից, բայց նա չի իջել:

Համոզվելով, որ Մոնան չի ցանկանում իր հետ շփվել, նույն տաքսիով նրան վերադարձրել են Գյումրի՝ տուն:

Արթուրը պնդել է, թե ինքը Մոնային չի առևանգել, նրա նկատմամբ բռնի գործողություն չի կատարել:

Տուժող աղջիկը հայտնել է, որ ինքը մի քանի անգամ մերժել է Արթուրի առաջարկները, չի ցանկացել նրա հետ շփվել, ամուսնանալ:

Դեպքի օրը, երբ ինքն ընկերուհու հետ դուրս է եկել քոլեջից, Արթուրն ու մի տղա հետևել են իրենց:

Ճանապարհին մի սպիտակ մեքենա կանգնել է իր կողքին, Արթուրն իջել ու մոտեցել է իրեն: Առաջարկել է մեքենա նստել, ինքը մերժել է: Նա իր գոտկատեղից բռնելով՝ իր կամքին հակառակ իրեն տարել է դեպի մեքենան:

Ընկերուհին այդ ընթացքում քաշել է Արթուրի վերնաշապիկից, պահանջել է, որ նա իրեն բաց թողնի, բայց՝ ապարդյուն:

Մեքենայի հետևի նստատեղին նստած տղան օգնել է Արթուրին, իրեն մտցրել են մեքենա: Շարժվել են Գյումրիի ավտոկայանի ուղղությամբ:

Ընթացքի ժամանակ Արթուրի հետի տղան տեղափոխվել, նստել է վարորդի կողքին: Ինքը անծանոթ վարորդին խնդրել է կանգնեցնել մեքենան կամ իրեն տուն տանել, բայց վարորդը ոչինչ չի խոսել, շարունակել է մեքենան վարել:

Գնացել են իրեն անծանոթ մի գյուղ: Մի անծանոթ տան մոտ կանգնել են: Արթուրը սկսել է համոզել, որ ինքն իջնի մեքենայից, շփվի հետը, ամուսնանան, բայց ինքը մերժել է:

Քիչ անց եկել են Արթուրի տատն ու մի անծանոթ կին: Նրանք էլ են փորձել իրեն համոզել: Ինքը բոլորին մերժել է, մեքենայից չի իջել:

Նույն մեքենայով, որով առևանգել էին, Արթուրի տատն ու բարեկամուհին իրեն տուն են տարել:

Տուժողը հայտնել է, որ բողոք ու պահանջ չունի: Նա իր ցուցմունքը պնդել է Արթուրի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել տուժող աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հոկտեմբերի 11-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում