Հնդկաստանում Հիմալայների ավերիչ երկրաշարժի հետևանքով 58 մարդ է զոհ դարձել, ավելի քան 200-ը վիրավորվել են: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությանը:
Զոհերի մեծամասնությունը` 47 մարդ, Բահիր արևելյան նահանգից են, 5-ն Ութար Փրադեշից և 3-ը` Արևելյան Բենգալիայից: Ինչպես նշում է ՆԳՆ-ն` տվյալ պահին ստույգ տեղեկություն չկա, զոհերի և տուժածների թիվը կարող է աճել:
Այդ ընթացքում Հնդկաստանը փրկարարական աշխատանքներում ակտիվորեն օգնություն է ցուցաբերում Նեպալին: «Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր Կատմանդու են հասցրել 43 տոննա մարդասիրական բեռներ, այդ թվում` վրաններ և սննդամթերք, և մոտ 200 փրկարարներ: Օրվա ընթացքում նախատեսվում է մի քանի չվերթ իրականացնել, որոնց միջոցով մարդասիրական բեռներ կհասցվեն Նեպալ և ետ կբերվեն Հնդկաստանի քաղքացիներ»,- ասել է երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վիկաս Սվարուպը: