Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ճանաչման գործում Թուրքիան տանուլ է տվել

 «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է լիբանանաբնակ հայագետ, պատմաբան Երվանդ Փամբուկյանը:

Պարոն Փամբուկյան, Ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհի կողմից որքանո՞վ է Հայաստանի շահերից բխում ու որքանո՞վ տվյալ երկրի շահերից, որովհետև կարծիք կա, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է սրանով հետապնդում: Համաձա՞յն եք արդյոք:

Առաջին հերթին պետք է ասեմ, որ 100-ամյակը կարևոր թվական է Ցեղասպանության հարցում և ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է գտնվում, ապա պետք է հիշել և՛ Վատիկանի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման մասին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդարանի հայտարարությունը: Դրանք իրադարձություններ էին, որ անպայման իրենց արձագանքը պետք է գտնեն և մի շարք այլ երկրներում: Եվ արդեն շղթա է, որ տարիներ ի վեր շարունակվում է: Եվրոպայի խորհրդարանի անդամ երկրները կարծում եմ՝ պետք է ճանաչեն՝ բացի մի քանի երկրների: Անգլիան՝1916 թվականին հրապարակեց հսկայական հատոր հայկական ջարդերի մասին, հսկայական արխիվներ ունի, բայց չպետք է ակնկալենք, որ կճանաչի: ԱՄՆ-ի հարցը այլ է, իրենց արխիվները լիքն են փաստաթղթերով: Բազմաթիվ նախագահները՝ Վիլսոնից սկսած՝ այս կամ այն ձևով դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, բայց Օբաման ինչ-ինչ պատճառներով «Ցեղասպանություն» բառը չի արտաբերում, համառում է և տարբեր համապատասխան որակավորումներ է գտնում, որպեսզի մի կողմից գոհացնի մեզ և մյուս կողմից չվշտացնի թուրքերին:

Շատ հետաքրքիր է, թե մեզ ընդհանրապես ինչո՞ւ է պետք Ցեղասպանության ճանաչումը: Տեսակետ կա, որ մենք դրանով անվտանգության երաշխիքներ ու հեռանկարներ կամրապնդենք:

Ես հարցին չեմ մոտենում զգացական ձևով: Մենք հոգեկան հանգստության համար չէ, որ 40-50 տարի Ցեղասպանության ճանաչման խնդիրն ենք հետապնդում: Ցեղասպանության ճանաչում նշանակում է նաև հայության ազգային իրավունքների ճանաչում: Ցեղասպանության հետևանքով բացի մեր 1,5 մլն թանկագին զոհերից, մեր հայրենիքի մեծ մասն ենք զոհել: Եվ այդ ուղղությամբ մեր ունեցած իրավունքները ավելի ու ավելի են հիմնավորվում Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ: Թուրքերը դա մեզնից լավ գիտեն և դրանից խուսափելու համար է, որ ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն ճանաչումը: Բայց կարծում եմ, որ այսօր նրանք պարտված են: Ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիան տանուլ է տվել: Պետք չէ մեծ ճիգեր թափենք ճանաչումն ավելի ընդլայնելու համար, ավելի շատ պետք է շեշտը դրվի պահանջատիրության վրա:

Պահանջատիրություն ասելով ի՞նչ ի նկատի ունեք: Արդյո՞ք հողային պահանջներ են, որովհետև ակնհայտ է, որ այսօր շարքային հայաստանցին դեռ այս տարածքը պետք է կարողանա պահպանել:

Եթե այդ մտայնությամբ շարժվենք, ապա այդ բոլոր ճիգերը զուր են: Եթե մենք այդ մեկ պատառ հողի մասին միայն մտածենք, ապա դա նշանակում է, որ մենք պարտված ենք: Մեր պահանջատիրությունը նշանակում է կորսված հայրենիքի վերադարձ: Ազգային պահանջատիրությունը նշանակյում է կորսված հայրենիքի վերադարձը: Այնպես չէ, որ այս մի պատառ հողն ունենք, ուրեմն պետք է այս մի պատառ հողի մասին մտածենք միայն:

Այն դեպքում, երբ հայ-թուրքական հարաբերությունները արդեն չկան, այս երկու երկրները, այս երկու ժողովուրդներն ինչպե՞ս պետք է հարաբերվեն իրար հետ:

Նախ պետք է թուրքերը հրաժարվեն նախապայմաններից, երկրորդ՝ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իմանալ, թե ինչ են մեր պահանջները և որոնք են իրենցը: Պետք է խոսել իրար հետ, այդ երկխոսությունը պետք է իրական լինի: Իրական երկխոսությունից խուսափում են, անգամ Ցեղասպանության հարցը ժխտում են և ասում, որ դա պատմաբանների գործն է: Մենք ազգային պահանջներ ունենք, որոնցից առաջինը հողային հարցն է: Այդ մասին պետք է խոսենք և տեսնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի վերջ դրվի այս երկու հարևան ժողովուրդների միջև փոխադարձ ատելությանը:

Մերկելը հայտարարել է, թե Ցեղասպանություն եզրույթի գործածումը կվնասի հայ-թուրքական հարաբերություններին: Համամի՞տ եք արդյոք:

Երբ Մերկելը նման հայտարարություն է կատարում, նա ի նկատի ունի Թուրքիային չնեղացնելու խնդիր: Այլապես, Գերմանիան ինքն ընդունակ է եղել Ցեղասպանության ճանաչման: Այն ժամանակ արդեն որոշ բաներ վերցրել էին ու թաքցնում էին. գերմանական կառավարության մեղսակցությունն այդ գործում կա: Գերմանիայում լույս տեսավ փաստաթղթերի ամբողջական օրինակը և այդ ժամանակ տեսնում ենք, որ գերմանական կառավարությունն ամբողջովին տեղյակ է, թե ինչ է կատարվում Թուրքիայի ողջ տարածքի հայության նկատմամբ և ամեն կերպ՝ դիվանագիտական, քաղաքական, անգամ զինվորական եղանակով խափանել են այդ փաստաթղթերի լույս աշխարհ գալը Եվրոպայում: Այդ նույն փաստաթղթերը 2005թ-ին հրատարակվեցին: Գերմանացիները շատ լավ գիտեն, պարզապես Թուրքիային չնեղացնելու համար է: Այլապես գերմանացիներն արդեն ընդունում են իրենց մեղքն այս հարցում:

Առհասարակ, ինչո՞ւ է պետք Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ռուանդայում 1990-ականներին ցեղասպանություն է եղել, բայց լռություն է, իսկ արդեն այսքան երկիր ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ի՞նչ կտա Ցեղասպանության ճանաչումը:

Աշխարհում կատարված մի շարք սպանությունների մասին ևս խոսվում է, և շահագրգիռ երկրները ամենառաջինը ցեղասպանության ենթարկված ժողովուրդներն են, որ բարձրաձայնում են այդ մասին: Բնական է, մենք մերի մասին ենք խոսում: Բայց երևույթի մասին պետք է խոսել ընդհանրապես: Եվ մենք շեշտը դնում ենք այն իրողության վրա, որ եթե դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվի ու մեղավորները պատժվեն, ապա այդ ժամանակ կկանխվեն շատ ցեղասպանություններ: Մենք այդ իրողության վրա ենք շեշտը դնում, այլապես յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իր սեփական մաշկի վրա զգացածը բարձրաձայնելու: Շեշտը պետք է դրվի պահանջատիրության վրա: Ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն կատարված է և սա մեզ հիմք կտա մեր ազգային իրավունքները պաշտպանելու համար: Ես նորից շեշտում եմ, որ հարցը չի վերաբերում մարդկային կորուստներին, իմ ընտանիքն էլ կորուստներ է ունեցել, սեփականություն է կորցրել: Իրավունք ունեն ազգային եկեղեցական կազմակերպությունները, օրինակ, ազգային եկեղեցական կազմակերպությունները հավաքական սեփականություններին տեր կանգնել: Դրանից ավելի բարձր ազգային պահանջատիրությունն է: Ազգային պահանջատիրությունը վերաբերում է մեր հայրենիքի այն տարածքներին, որը կորցրել ենք Ցեղասպանության հետևանքով: Հետևաբար, Ցեղասպանության ճանաչումը մեզ իրավունք կտա, որ մենք այդ պահանջները բարձրաձայնենք միջազգային ատյաններում: Թե ինչ ձևով մենք պետք է ներկայացնենք մեր պահանջները` դա արդեն միջազգային իրավագետների գործն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում