Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսն իր թուրք երկրպագուներից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը տարածված լուսանկարի կապակցությամբ:
«Ներողություն եմ խնդրում իմ թուրք երկրպագուներից: Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդ լուսանկարը կարող է ինչ-որ մեկի վիրավորել:
Միշտ խաղաղության ու հանգստության կողմնակից եմ: Չէի ցանկանում ցավ պատճառել մարդկանց, ովքեր նույնպես գնահատում են խաղաղությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Ալվեսը: