Ճանապարհորդների համար նախատեսված Elite Traveller կայքը ընթերողների խնդրանքով կազմել է 2015-ի աշխարհի 10 լավագուն ռեստորանների ցանկը:
Առաջին հորիզոնականում հայտնվել է երեքաստղանի Alinea ռեստորանը Չիկագոյում: Բացի լավ պատրաստված ճաշատեսակներից, այստեղ հյուրերին զարմացնում են ուտելի սփռոցներով:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին է հասել իսպանական ռեստորաններ El Celler de Can Roca-ին Ժիրոնում և Azurmendi-ին՝ Լարաբետցում: Այդ ռեստորաններում ուշադրություն են դարձնում ավանդական իսպանական խոհանոցին, բայց նոր ձևով: Երկրորդ հորիզոնականում գտնվող ռեստորանի ֆիրմային ուտեստը տրյուֆելային սառույցներն են և կարամելով ձիթապտուղները: Երրորդ հորզոնականում հայտնված ռեստորանում պատրաստում են հոյակապ ձվածեղ, ինչպես նաև սնկային չիպսեր:
Լավագույն տասնյակում հայտնվել են նաև ԱՄՆ-ի 3 ռեստորաններ, 2 ռեստորան Իտալիայից և մեկական Մեծ Բրիտանիայից ու Չինաստանից: