Իտալական իշխանությունները ապրիլի 25-ին գրոհայինների ձերբակալման համար հատուկ օպերացիա են անցկացրել, որոնք, ենթադրաբար, կապված են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ՝ հաղորդում է CNN-ը: Օպերատիվ միջոցառումները տեղի են ունեցել երկրի յոթ շրջաններում:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 18 կասկածյալ, ովքեր հինականում Պակիստանի քաղաքացիներ են: Ըստ ոստիկանության տվյալների՝ այս անձիք ահաբեկչություններ են նախապատրաստել իրենց հայրենիքում և հարևան Աֆղանստանում: Մասնավորապես, հաստատված է նրանցից ոմանց մասնակցությունը 2009-ին Պեշավարա շուկայում ավտոմեքենայի պայթյունի հետ: Այդ ժամանակ մահացել էր 137 մարդ:
Գրոհայիններն ակցիա են նախապատրաստել Իտալիայում, մասնավորապես, Վատիկանում՝ հաղորդել է ոստիկանությունը:
Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին ենթադրել է, որ խոսքը հավանաբար գնում է 2010-ին Սուրբ Աթոռի մոտ ծրագրված պայթյունի մասին, իսկ հիմա անհանգստանալու կարիք չկա: