Ղազախստանում այսօր առավոտյան` ապրիլի 26-ին, մեկնարկել են նխագահական արտահերթ ընտրությունները: Ընտրություններին կմասնակցեն մոտ 10 մլն քաղաքացիներ, գրում է Korrespondent.net-ը:
Ըստ կանխատեսումների` առավելագույն շանսերն ունի ներկայիս նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նախագահի պաշտոնին հավակնում են նաև Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Թուրգուն Սիզդիկովը և հանրապետության արհմիությունների ղեկավար Աբելղազի Կուսայինովը:
Համաձայն երկրի սահմանադրության` նախագահը կընտրվի 5 տարով: Ընտրություններում կհաղթի 50 տոկոսից բարձր ձայներ հավաքած թեկնածուն: