Հիլարի Դաֆը դարձել է Shape մայիսյան պարբերականի հերոսուհին` մասնակցելով ամսագրի ֆոտոշարքին և ներկայացնելով իր ֆիթնես-գաղտնիքները:
27-ամյա դերասանուհին ասել է, որ չի ձգտում տրվել հասարակական ճնշմանը և միշտ անթերի տեսք ունենալ:
«Հաճախ կարող եք տեսնել սուպերմոդելների, որոնք ծննդաբերությունից հետո այնպիսի տեսք ունեն՝ կարծես երբեք չեն հղիացել։ Դա ինձ համար չէ։ Երբեմն ես ինձ հրաշալի եմ զգում, երբեմն՝ ոչ, և դա նորմալ է»:
Սակայն դա չի նշանակում, որ Դաֆը չի հետևում իրեն և վարժություններ չի անում։ «Ես շաբաթը 3 անգամ մարզասրահ եմ գնում՝ մշտապես փոխելով օրն ու ժամը»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ զբաղվում է տարատեսակ մարզաձևերով, ինչն օգնում է նրան ազատվել ագրեսիայից:
«Երջանիկ կյանքի բանալին պանիրն է: Ես չեմ կարող առանց նրա: Բևերլի Հիլզում մի խանութ կա, որին իմ ավտոմեքենան միշտ ձգտում է՝ ինչպես մագնիս»,- ասել է Դաֆը:
Նա նաև ընդգծել է, որ դիետա պահել չի կարողանում: