Իրաքի արևմուտքում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների հետ բախումների և նրանց իրականացրած ահաբեկչությունների ընթացքում մոտ 160 զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին:
150 սպաներ և զինվորներ զոհվել են ԴԱԻՇ-ի խմբավորումների հետ բախումների ժամանակ Էլ-Ֆարուջա քաղաքի արևմուտքում: Դաժան մարտեր են բռնկվել Թարթարի շրջանում՝ Ռամադի տանող մայրուղու վրա: