«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական մամուլը:
Նախորդ մրցաշրջանում Լյորիսը նոր պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմ»-ի հետ, բայց կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե «Տոտենհեմ»-ը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
Մանչեսթերյան ակումբից կարող է հեռանալ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան: Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը: