Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը պատմում է, որ Հայաստան ժամանած 4 երկրների նախագահները մեծ տպավորություն են ստացել թանգարանի նոր ցուցադրությունից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սուրեն Մանուկյանը պատմեց, որ ինքն անձամբ ուղեկցել է Սերբիայի նախագահին։ «Նա շատ տպավորված էր, քանի որ սերբերը ևս Թուրքիայի տիրապետության տակ են եղել. նա կիսվեց իր զգացումներով: Ես կարծում եմ՝ ամեն ինչ հաջող անցավ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ֆրանսուա Օլանդին և Վլադիմիր Պուտինին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ Պուտինը շատ հետաքրքրված է եղել և բազմաթիվ հարցեր է ուղղել. «Ֆրանսիայի նախագահին ես չեմ ուղեկցել, բայց նա ևս տպավորված էր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։