Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

«100-ամյակից հետո պետք է երկիր կառուցել, վերջ դնել խուժանությանը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է  ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: Նրա կարծիքով՝  Ցեղասպանության 100-ամյակի հաջորդ փուլը պիտի լինի երկիր կառուցելը, աշխարհին ապացուցելը, որ գոյություն  ունի հայաստանցի, ՀՀ հպարտ քաղաքացի: Ըստ նրա՝ պիտի Սփյուքի հետ միասին համախմբվենք ոչ միայն Ցեղասպանության շուրջ, այլ մեր հաղթանակների ու երկիրը շենացնելու շուրջ: Պետք է  հասկանանք, որ անհրաժեշտ է վերջ դնել խուժանությանը և ամենակարևորը՝ բռնության դեմ բռնությամբ չպատասխանել, այլ կառուցել երկիր, որտեղ հարգված է քաղաքացին և ունի տիրոջ հոգեբանություն:

– Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ինչպիսի՞ ռեժիսորական լուծումներով էին, առհասարակ միջոցառումների ընթացքն ինչպիսի՞ն էր:

– Ես կարող եմ այս պարագայում զուտ որպես հանդիսական կիսվել իմ կարծիքով: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ճիշտ էր մտածված, որովհետև միաժամանակ մի քանի ուղղությունով էր գնում: Այսինքն՝ ապրիլի 24-ին տեղի ունեցած դասական երաժշտության համերգը, System of a Down-ի համերգը, այսինքն՝ այնպես էր արված, որ հնարավորինս ավելի լայն խավեր ներգրավվեն, որ բոլորը ներգրավված լինեն այս միջոցառումներին: Այդ տեսանկյունից, կարծում եմ, հիմնականում խնդիրը ճիշտ էր լուծված:

Համենայնդեպս, այս ապրիլի 24-ին ես առաջին անգամ բարձրացա Ծիծեռնակաբերդ և ինձ վատ չզգացի: Մաքուր էր, չկար «մայիսմեկյան տոնակատարության» կեղտը, աշխուժությունը: Կարծում եմ, եթե մենք կարողանանք այս ոգին պահել հետագայում, ոչ միայն 100-ամյակի տարելիցին, շատ ճիշտ կլինի:

– 100-ամյակի միջոցառումների մեր ասելիքը հատկապես միջազգային հանրությանը տեղ հասա՞վ, ի՞նչ պատկեր եք տեսնում:

– Կարծում եմ՝ որոշ չափով, այո, և այդտեղ պետք է անպայման  առանձնացնել, կարևորել այն համաշխարհային փառք ունեցող դեմքերին, որոնք եկան մասնակցեցին և դուրս բերեցին նեղ շրջանակներից: Ես նկատի ունեմ և՛ Շառլ Ազնավուրին, և՛ Սերժ Թանկյանին՝ իր խմբի հետ, և՛ Քիմ Քարդաշյանին, մնացած բոլորին, ովքեր ներգրավվեցին այդ գործի մեջ՝ անկախ նրանից հայ են, թե հայ չեն: Մենք տեսանք, որ այստեղ և Կիսինը եկավ, և Սպիվակովը, և այլ հանճարեղ դեմքեր: Այս ամենը շատ կարևոր էր, քանի որ Ցեղասպանությունը պաշտոնապես որակվում է հանցագործություն մարդկության դեմ: Կատարվում է կոնկրետ ազգի դեմ, բայց համարվում է հանցագործություն մարդկության դեմ: Եթե մենք սրա վրա ենք շեշտը դնում, սա նաև պարտավորեցնող է: Բացի հայերից, ցեղասպանություն է տեղի ունեցել ուրիշ ազգերի հանդեպ, նշանակում է սա վերաբերում է նաև մեզ, և մենք ևս պետք է պահանջենք ճանաչում:

– Ինչ պիտի անենք, որ Ցեղասպանության 100-ամյակի  միջոցառումներից, միջազգային բանաձևերից դիվիդենդներ քաղենք, կարողանանք ծառայեցնել մեր շահերին:

– Ես կարծում եմ՝ նախևառաջ մենք պետք է որոշենք, երբ ասում ենք դիվիդենդներ քաղենք մեզ համար, մենք ի՞նչ եք ուզում: 100-ամյակը որոշակի սահմանագիծ է, կարելի է շարունակել նույն ձևով, կարելի սպասել, թե երբ Միացյալ Նահանգների հերթական նախագահը կարտաբերի «ցեղասպանություն» բառը, կարելի է սպասել, թե որ երկրի խորհրդարանը հայտարարություն կանի, բայց արդյոք սա՞ է մեր կարևորագույն խնդիրը: Ես կարծում եմ՝ մենք ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ գոյություն ունի հայ ազգ, որը անկախ բոլոր դժվարություններից և ողբերգությունից՝ չի վերացել, որը շարունակում է ստեղծագործել, արարել: Հիմա գալիս է 2-րդ կարևորագույն խնդիրը. մենք պետք է ապացուցենք, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, ՀՀ քաղաքացի: Ես կարծում եմ, որ եկել է շատ կարևոր պահ, որի մասին մենք շատ քիչ ենք խոսում, դա հայաստանցին է, ՀՀ քաղաքացին: Մենք մեր նույնիսկ առօրյա խոսակցությունների մեջ միշտ ասում ենք՝ մենք հայ ենք… հայը այսպես պիտի լինի, մենք շատ քիչ ենք օգտագործում հայաստանցի բառը, ՀՀ քաղաքացի բառը, այն շատ պարտավորեցնող է, դու ոչ միայն այս ազգի գենը կրողն ես, այլ նաև այս հողը պաշտպանողն ես, երկրի տերն ես: Տիրոջ զգացողությունը կա միայն քաղաքացու մոտ: Նա, ով ունի քաղաքացիական գիտակցություն, նա, ով հայաստանցի լինելը համարում է հպարտություն: Մենք պետք է մեր երկիրը դարձնենք երկիր,  այնպես անենք, որ արդարացվեն այս բոլոր զոհաբերությունները, ինչի հետևանքով աշխարհով մեկ ցրվեցինք, չոչնչացվեցինք, սփյուռքի պահպանման տեսանկյունից հազվագյուտ երկրների մեջ ենք, որ կարողանում են իրենց պահպանել, բայց միևնույն է՝ դա ժամանակավոր է: Պատմության համար ի՞նչ է 100 կամ 200 տարին: Բայց եթե մենք այստեղ ամրապնդվենք որպես հայոց պետականություն, մենք ինքներս գիտակցենք սա, եւ եթե հասկանանք, որ մեր իշխանությունները պարտավոր են այստեղ ապահովել մեր կյանքը, և մենք պարտավոր ենք այստեղ ապրել, աշխատել, շենացնել եկիրը, քանի որ երկրի հզորությունը ոչ քառակուսի մետրով է որոշվում, այլ ոգով և նվիրվածությամբ այդ հողին, կհաստատենք, որ մենք այս երկրի քաղաքացի ենք, մենք կունենանք ապագա: Եթե կընկալենք Հայաստանը որպես ամենամեծ սփյուռք, մենք կշարունակենք ապրել որպես սփյուռք: Ես նակտի ունեմ մենք կհամախմբվենք միայն այստեսակ իրադարձությունների ժամանակ և, ցավոք սրտի, չենք ունենա ապագա: Կարծում եմ, որ մեր գիտակցության մեջ պիտի փոփոխվի մի շատ կարևոր բան, մենք միայն ցեղասպանություն տեսած ազգ չենք, մենք ազգ ենք, որը Բաշ Ապարանի մարտերում է հաղթել, Սարդարապատ, Ղարաբաղյան շարժում է ունեցել, որ սա է մեր հիմնական համախմբող գաղափարը: Շատ քիչ է, երբ միայն Ցեղասպանության գաղափարն է համախմբում, իսկ ինչո՞ւ Սարդարապատը, Արցախը մեզ չպիտի համախմբեն:

 

Հարցազրույցն ՝ ամբողջությամբ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում