Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն ընդունել էր «Էլչե»-ին:
Դաշտի տերերի կազմում կրկին փայլեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը` բացելով հանդիպման հաշիվն ու խփելով իր թիմի 3-րդ գոլը: Խփած գնդակով աչքի ընկավ նաև Ռաուլ Գարսիան:
«Ատլետիկո» – «Էլչե»` 3:0
1:0 Գրիզման (55’), 2:0 Գարսիա (63’), 3:0 Գրիզման (77’)