ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները սոցցանցերում հրապարակել են տեսահոլովակ, որում հայտնել են ԴԱԻՇ-ի Առողջապահական ծառայության ստեղծման մասին: Դրա խորհրդանիշը շատ նման է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության խորհրդանիշին: Այս մասին գրում է Mail Online-ը:
Տեսանյութում բժիշկը երկնագույն համազգեստով է՝ նախատեսված վիրահատության համար, որը չի տարբերվում բրիտանական թռուցիկների վրա պատկերված բժիշկների համազգեստից:
Տեսագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մի շարք բժիշկներ լքել են Մեծ Բրիտանիան ԴԱԻՇ-ին միանալու համար: