Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Marca-ի հետ զրույցում անդրադարձել է ակումբի առաջնահերթություններին: Մասնագետը նշել է, որ Լա Լիգայում հաղթանակը կարևոր է Չեմպիոնների լիգայում հաղթանակից:
«Լա Լիգան կարևոր է Չեմպիոնների լիգայից: Չեմպիոնների լիգայում շարունակում ենք նույն մակարդակի վրա լինել մյուս թիմերի հետ, մինչդեռ Լա Լիգայում փոքր-ինչ նահանջել ենք»,- նշել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալ»-ի հակառակորդը «Յուվենտուս»-ն է: Առաջին խաղը կայանալու է մայիսի 6-ին, պատասխան խաղը` մայիսի 13-ին: