«Քանի որ սովետական իրականության միջից եմ անցել, կարող եմ ասել, որ ռաբիս գոյություն չուներ, ինքնագործ կոմպոզիտորական արվեստ հազվագյուտ կլսեիր: Մենք փորձեցինք ազատվել գրաքննությունից։
Հիմա հայտնվել ենք այն իրականության առաջ, որում ապրում ենք: Էն ռաբիսը, որ հնչում է մեր շուրջը՝ մեր կյանքն է, ուրեմն ոչ թե արգելելն է խնդիրը, այլ մեր կյանքը բարելավելը: Եվ մեր տղաները, աղջիկները պետք է գնան դրսում սովորեն, գան ու չընդունեն, չսիրեն այն մեղեդիները, որովհետև զարգացած են, աշխարհ տեսած են, բայց արգելելը լուծում չէ: Այդ երաժշտությունը մեր կյանքն է, մենք դրանից բարձր չենք»,- այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անդրադառնալով մեզ շրջապատող ռաբիսին, ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Ավելին՝ տեսանյութում: