Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

«Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ ողջ ենք». Սերժ Թանկյան. Time

Հինգշաբթի գիշերը System of a Down աշխարհահռչակ ռոք խումբն առաջին անգամ համերգ տվեց Հայաստանում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։ Հայաստանում համերգ տալը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իսկապես ցնցող էր՝ Time-ում հրապարակված ակնարկում իր մտքերով կիսվել է Սերժ Թանկյանը։

«Այն իսկապես էլեկտրական էր, էմոցիոնալ։ Մենք բոլորս մի քիչ հուզված էինք համերգից առաջ, քանի որ System Of A Down-ը երբեք չէր կատարել Հայաստանում, և դա մեր նախնիների հայրենիքն է: Մենք «Արթնացեք հոգիներ» շրջագայությամբ փորձում էինք ուշադրություն հրավիրել Ցեղասպանության ճանաչման վրա և փորձում էինք հասնել արդարության: Եվ այսպես, այն մեծ պահ էր մեզ համար: Այն անկասկած ամենահիշարժան համերգներից մեկն է, որ մենք երբևէ ունեցել ենք:

Իմ տատերն ու պապերը բոլորն էլ Ցեղասպանությունից փրկվածներ են եղել: Իմ մորական պապին տարել են Հունաստանի Ամերիկյան որբանոց: Նա իր տեսողությունը մի պահ սովից կորցրել էր, նրան առանձնացրել էին նրա ընտանիքից, և նա տեսել էր, թե ինչպես են իր հորն ու եղբորը սպանում: Իմ մորական տատը փրկվել է թուրք մայորի կողմից: Ես չգիտեմ նրա անունը, բայց սրանք Օսմանյան կայսրության Շինդլերներն էին, ովքեր պետք է ողջունվեն որպես փրկարարներ: Մյուս կողմի իմ տատն ու պապը փրկվել էին, քանի որ նրանք աշխատում էին գերմանական երկաթուղում, որը կապում էր Բաղդադն և Թուրքիան:

Այսքան շատ մահացած հայերի, հույների և ասորիների տարելիցը հիշելը դա լոկ 100 տարի առաջվա ցեղասպանություն հիշել չէ: Դա այն է, ինչ մարդիկ պետք է սկսեն հասկանալ: Սա հին խնդիր չէ: Սա ժամանակակից խնդիր է, որ դեռ կարծես գոյություն ունի, որովհետև մենք օգտագործում ենք ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ մեր աշխարհաքաղաքականության մեջ և իրականում ուշադրություն չենք դարձնում մարդկային կորուստներին, այն վնասին, որ մենք պատճառում ենք մեկս մյուսին: Այսօր աշխարհում Ցեղասպանությունը կանխարգելող որևէ արդյունավետ մեխանիզմ գոյություն չունի՝ անկախ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայից և այդ խնդրով զբաղվող բազմաթիվ կազմակերություններից:

Մեկ բռնակալ կարող է օրինակ վերցնել պատմության վայրագություններից և անպատիժ գործել, քանի դեռ նրան չի կանգնեցրել միջազգային հասարակությունը: (Ադոլֆ Հիտլերի խոսքերը՝ «Ո՞վ է այսքանից հետո խոսում այսօր հայերի ոչնչացման մասին»: Սա պարզ օրինակ է, թե ինչպիսի ազդեցություն էր նա ստացել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից:) Սա կարող է տեղի ունենալ, քանի որ Հայոց ցեղասպանությունը երբեք պաշտոնապես չի ճանաչվել, և հանցագործները երբեք չեն ենթարկվել պատասխանատվության:

Կա թուրքական կառավարություն, որը իր ազդեցությամբ և ծախսած միլիոններով փորձում է մերժել պատմական ճշմարտությունը: Եվ կան երկրներ, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգները, որոնք տեղի են տալիս այդ ազդեցությանը և չեն արտասանում «ցեղասպանություն» բառը: Երբ նախագահ Բարաք Օբաման նախագահական քարոզարշավ էր կատարում, նա այդ ժամանակ խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա կեղծավորություն է, որ հիմա, երբ արդեն նախագահ է, չի արտասանում այդ բառը: Դա պարզապես վիրավորական է զոհվածների հիշատակի համար, ինչպես նաև ամերիկյան պատմության համար: (1915 թվականին Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերից մենակ երևում է Օսմանյան ղեկավարության ցեղասպան մտադրությունները):

Հինգշաբթի երեկոյան բեմ ելնելուց առաջ ես մտածում էի իմ տատերի ու պապերի մասին, թե ինչպես այս կատարումը մեծարանք է նրանց կենդանի մնալու հիշատակին: Համերգի սկզբում մեր կիթառահար Դարոն Մալլաքյանը ասաց. «Սա պարզապես ռոք-ն-ռոլ շոու չէ: Սա վրեժ է մեր մարդասպանների համար»։ Ես մտածեցի, որ այն սուր էր ասված: Մենք դեռ այստեղ ենք: Մենք դեռ ողջ ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում