Իտալիայի Ա Սերիայի ծագող աստղ Պաոլո Դիբալան ցանկանում է հանդես գալ այլ առաջնությունում:
Արգենտինացի հարձակվողի ծառայություններով եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդեր են հետաքրքրվում:
«Ցանկանում եմ ուժերս փորձել այլ առաջնությունում: Առայժմ մտածում եմ «Պալերմո»-ի կազմում ելույթներիս մասին: Ամբողջ կարիերաս դեռ առջևում է: Պետք է կատարել ճիշտ ընտրություն»,- հայտարարել է 20-ամյա հարձակվողը:
Հավելենք, որ Թուրինի «Յուվենտուս»-ը նույնպես Դիբալային ցանկանում է տեսնել իր կազմում: «Ծեր Սինյորա»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Պալերմո»-ի հետ: