Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Կարիմ Բենզեման ու Գարեթ Բեյլը պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ի հետ առաջիկա դիմակայությանը:
«Չեմ կարծում, որ Մոդրիչը կմասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին: Ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ կվերադառնա Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Խետաֆե»-ի հետ խաղում:
Բենզեման կարող է մասնակցել «Յուվենտուս»-ի հետ առաջին խաղին: Բեյլը խաղադաշտ կվերադառնա ավելի վաղ: Նա պատրաստ կլինի մայիսի 2-ին կայանալիք «Սևիլիա»-ի հետ հանդիպմանը»:
«Յուվենտուս»-ի հետ առաջին մրցավեճը կայանալու է մայիսի 6-ին, պատասխան խաղը` մայիսի 13-ին: