Նեպալի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել՝ երկրաշարժի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նեպալի տեղեկատվության նախարարի խոսքերով՝ երկրաշարժից ամենից մեծ վնասը նկատվում է էպիկենտրոնում: Այնտեղից տեղեկություն գրեթե չի ստացվում:
Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1450 մարդը:
«Երկրաշարժի զոհ է դարձել 1457 մարդ»,- ասել է երկրի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթը:
Նշվում է, որ միայն մայրաքաղաք Կատմանդուում մոտ 200 մարդ է զոհվել: Շատ տներ և կառույցներ ավերված են: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մոտ 1.7 հազար մարդ: