Հետազոտությունները ցույց են տվել, որ դեմքի պլաստիկ վիրահատությունները հանգեցնում են ուղեղի ծերացման և նյարդային պոռթկումների: Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել և ցույց տվել, որ դեմքի պլաստիկ վիրահատությունները հանգեցնում են գլխուղեղի վաղաժամ ծերացման, ինչպես նաև բացասաբար ազդում մարդու հոգեկան ներաշխարհի վրա՝ գրում է Direct-press.ru-ն:
Գիտափորձերը ցույց են տվել, որ իրենց արտաքինը փոխած մարդկանց հուզական ֆոնը՝ կապված դեմքի միմիկաների հետ, չի հասցնում հարմարվել նոր ալիքին: Դա հանգեցնում է մարդու գլխուղեղում անդառնալի փոփոխությունների: Բացի այդ, տվյալ մարդը հաճախ է տառապում նյարդային պոռթկումներից և ընկճախտից: