Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Թուրքիայում ռուսներն ամուր ձեռքեր ունեն. թուրքական BirGun թերթի խմբագիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է BirGun oրաթերթի խմբագիր Օզգուն Օշչերը:

-Օզգուն, այսօր Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, տարբեր երկրներ դատապարտեցին Ցեղասպանությունը: Ըստ Ձեզ՝ այս բոլոր գործընթացները երկու ժողովուրդներին՝ հայերին և թուրքերի հաշտեցումը հեռացրին, թե՞ ընդհակառակը:

Ես կարծում եմ, որ այս երկրներն առաջնությունը տալիս են այն ամենին, ինչ ճիշտ են համարում մարդկային գիտակցության տեսանկյունից: Ես չեմ կարծում, որ երրորդ երկրների կողմից ընդունված որևէ ռազմավարություն կստիպի Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը կամ ամրացնի հասարակական ինքնաճանաչողության շարունակական գործընթացը: Ես հավատացած եմ, որ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը կօգնի ավելի շատ ճնշում գործադրել Թուրքիայի վրա և արդարացիորեն այն մեկուսացնել աշխարհում:

-Դուք մի քանի տարի է ակտիվորեն հարաբերվում եք նաև հայ հասարակության հետ: Կարծիք կա, որ այս երկու երկրներն իրար հետ պետք է իրենց խնդիրները լուծեն, համաձա՞յն եք արդյոք:

Խնդիրները տարբեր բնույթի են: Եթե ի նկատի ունեք փակ սահմանները, հասարակությունների միջև հաշտեցումը նույնպես խնդրի մի մասն են: Կան նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայկական մշակութային ունեցվածքի պահպանությունը Թուրքիայում: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, Հայաստանի դիրքորոշումը հասկանալի է և Թուրքիան ստիպված է ամբողջ աշխատանքն ինքնուրույն անել: Հայ-թուրքական սահմանների տեսակետից Անկարայի դիրքորոշումը սովորաբար որոշվում է ներքին քաղաքականության կիրառության համար: Ես չեմ հետևում Հայաստանի քաղաքականությանը, բայց ենթադրում եմ, նույն բանն այստեղ է կատարվում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այսօրվա հարցերը լուծելու շատ հիմքեր կան, միայն եթե երկու երկրներն էլ(հատկապես Թուրքիան, որտեղ Ցեղասպանության հարցը սովորաբար հետ է պահում կառավարությանը քայլեր ձեռնարկելուց), դրսևորեն քաղաքական կամք:

 -Վաղը, մյուս օրը, ինչպես պետք է հայ և թուրք ժողովուրդներն իրենց խնդիրները լուծեն:

Առաջին հերթին փորձելով ճանաչել միմյանց: Ես խորհուրդ եմ տալիս իմ թուրք ընկերներին այցելել Հայաստան, այստեղ էժան է, գեղեցիկ, այստեղ այցելելու շատ վայրեր կան և հայերն այնքան հաճելի մարդիկ են: Երբեմն մարդիկ այնքան նախապաշարմունքներ ունեն Թուրքիայի հետ կապված, նույն կերպ ինչպես թուրքերը նախապաշարմունքներ ունեն հայերի ու Հայաստանի նկատմամբ: Նրանց միշտ ասում եմ, որ չանհանգստանան, հայերը շատ բարեհամբույր են, որ  պարզապես պետք է այցելեն Հայաստան և հնարավորինս ազնիվ գտնվեն այն մարդկանց նկատմամբ, ում հանդիպում են:

-Էրդողանը, Դավութօղլուն, գնալով ավելի հակահայկական քաղաքականություն են որդեգրում, սա փակուղի չի տանո՞ւմ գործընթացը:

-Այո, ճիշտ եք, ես կարող եմ ասել, որ մենք իսկապես փակուղում ենք հիմա: Ես կարծում եմ, որ մեզ պետք է անհանգստացնի այն, որ հիմա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է սահմանել պատմության իր սեփական տեսակետը, որը հիմնված է Օսմանյան կայսրության ավանդույթների վերակենդանացման վրա՝ հակադրելով իրենց երիտասարդ թուրքերի հետ, ովքեր համարվում են մի շարժում, որոնք իրականացրել են Ցեղասպանությունը: Նրանք նորից փորձում են խեղաթյուրել պատմությունը և իրականում վերջում կասեն, որ Օսմանյան պետությունը չի կարող պատասխանատու լինել Ցեղասպանության համար, սա դեմ է իրենց արժեքներին, որը հիմնված է եղբայրության սկբունքների վրա: Գազանություններ են եղել, որոնց համար պատասխանատու են երիտթուրքերը, բայց դրանք երկկողմանի էին և դրանք ամենևին էլ էթնիկ բնաջնջման փորձեր չէին: Այժմ, երբ մենք ակնկալում ենք առաջընթաց, սա կարող է իսկապես վտանգավոր լինել:

Այս պահին Դավութօղլուն ընտրական քարոզարշավի փուլում է, և այն ինչ ասում է, մեծամասամբ ներքին քաղաքականության կիրառման համար է: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նորից ամեն ինչ անում է ազգայնական ձայների համար, քանի որ նրանք փորձում են հասնել նոր բարձունքների՝ քաղաքական փոփոխություններ մտցնելով նախագահական համակարգում: Ես չեմ կարծում, որ նրանք այնքան համարձակ են, որ կարող են կոնկրետ գործողություններ ձեռնարկել միջազգային մակարդակում: Եկեք չմոռանանք, որ նրանք փորձում էին սակարկել գազի էժան սակագների համար, և Էներգետիկայի նախարարը արդեն ասել է, որ մեր ներմուծվող ապրանքներն արդյունքում չեն տուժի: Ռուսները նույնպես շուտով կսկսեն կառուցել Թուրքիայի առաջին միջուկային գործարանը՝ չնայած հանրության արձագանքներին: Ես կարծում եմ, որ ռուսներն այստեղ ամուր ձեռքեր ունեն և ես չեմ ակնկալում նվնվոցներից բացի որևէ թուրքական վերջնագիր Մինսկի խմբի հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում