Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Հայաստանի ներքաղաքական սպասումը

Հայաստանի ներքաղաքական կյանքը կանգ է առել: Ընդ որում` այդ հանգամանքը կարծեք թե առանձնապես չի հուզում ներքաղաքական դերակատարներից և ոչ մեկին: Թվում էր` կանգառը խոչընդոտվելու էր Հիմնադիր խորհրդարանի առաջատար անդամների ձերբակալություններով, որ տեղի ունեցան ապրիլի 24-ին ընդառաջ: Այդ կապակցությամբ մի քանի քաղաքական ուժեր ու գործիչներ որոշ հայտարարություններ արեցին, դատապարտեցին տեղի ունեցածը, սակայն կարծեք թե բանն այդքանով ավարտվել է:

Ըստ էության, բավական պասիվ է նաև ՀԽ-ն ինքը, որպես կառույց, թեև ՀԽ առաջատարները վկայում էին, հավաստիացնում, որ իրենց շարժումը առանձնահատուկ է և մյուս բոլոր սուբյեկտներից տարբերվում է նրանով, որ չունի առաջնորդներ, և մեկի հարցը լուծելով` ըստ էության հնարավոր չի լինի մարել կամ կասեցնել շարժումը: Իհարկե, լուծվել է ոչ թե մեկի, այլ մի քանիսի հարցը, սակայն ակնհայտ է, որ առաջնորդող խմբի ձերբակալումը առաջ է բերել որոշակի կարկամում, և կառույցի գործունեությունն ակնհայտորեն արգելակվել է: Չի բացառվում նաև, որ սրանով է պայմանավորված մյուս քաղաքական ուժերի պասիվությունն էլ: Թեև մյուս ուժերի համար սա երևի թե նախընտրելի տարբերակ է, որովհետև ՀԽ շուրջ իրադարձությունների գեներացիայի պարագայում նրանք կհայտնվեին իրենց համար անցանկալի ընտրության առաջ՝ կա՛մ անտարբեր մնալ, կա՛մ փաստացի գնալ ՀԽ թելադրած գործընթացով: Եվ այդ տեսանկյունից նրանց համար էլ նախընտրելի է, որ ՀԽ-ն մնա հարաբերական պասիվության շրջանում: Բողոքի ակցիաներից հրաժարվել են նաև ազատամարտիկները, ովքեր որոշել էին հացադուլ հայտարարել ՀԽ անդամների ազատման պահանջով: Նրանք հրաժարումը բացատրել են նրանով, որ չեն ուզում խոչընդոտել ապրիլի 24-ի միջոցառումներին:

Ապրիլի 24-ն այսպիսով, ըստ էության, վերածվել էր մի յուրօրինակ կոնսենսուսային կետի ներքաղաքական դաշտի և իշխանությունների միջև: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ ապրիլքսանչորսյան հրադադարը այսպես, թե այնպես ընդունվել էր բոլորի շրջանում՝ կամա, թե ակամա, և ներքաղաքական կյանքը հայտնվել էր «հարկադիր պարապուրդում»: Չենք կարող ասել, որ մինչ այդ եղել է բավական բուռն կյանք, հատկապես փետրվարյան իրադարձությունների ֆոնին, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ կանգ է առել նաև փետրվարին հաջորդած ներքաղաքական վերադասավորումների և դաշտի վերաֆորմատավորման գործընթացը: Կամ իրադարձությունների զարգացումն առնվազն տեղափոխվել է ոչ հրապարակային, «ընդհատակյա» հարթություն՝ ստորադասվելով Ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված արտաքին զարգացումներին:

Այստեղ իրադարձությունները զարգանում են հետաքրքրական դինամիկայով, որը պայմանականորեն կարող ենք բաժանել երկու հատվածի: Մի կողմում արևմտյան բևեռն է, որտեղ Ցեղասպանության ճանաչման գործընթացը բավական ակտիվ դինամիկայում է, մյուս կողմում ռուսական բևեռն է, որտեղ ակտիվ դինամիկայում է ռուս-թուրքական հարաբերությունների գործընթացը:

Ներկայումս արտաքին շրջանակում տեղի է ունենում երկու զուգահեռ միտում, որոնցով պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային որոշակի զարգացումներ Հայաստանի շուրջ: Այդ միտումներն էլ երևի թե կպայմանավորեն Հայաստանի ներքաղաքական հետագա զարգացումները, և Հայաստանի ներքաղաքական ներկայիս դադարը, մեծ հաշվով, պայմանավորված է այս սպասումներով, թե որ զուգահեռն է իր ազդեցությամբ գերակշռելու մյուսին: Այսինքն` խոշոր հաշվով, խնդիրն ինքնին ապրիլի 24-ը չէ, այլ այն, թե ինչ քաղաքական միտումներ են ուրվագծվելու 24-ից հետո, որոնք լինելու են ուղենիշային:

Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը վերջին տարիներին վերջնականապես ինքզինքը դրել է արտաքին ուղենիշներից կախվածության մեջ: Դա նշանակում է, որ ներքաղաքական ցիկլերը պայմանավորվում են ոչ թե ներպետական օրակարգով, հասարակական խնդիրներով կամ հրամայականներով, այլ արտաքին քաղաքական ցիկլերով: Ներպետական խնդիրներն ու հանրային հրամայականները ստորադասվում, ենթարկեցվում են այդ ցիկլերին, դառնում դրանց սպասարկող հանգամանքներ: Արտաքին ցիկլերից կախվածությունն էլ, ըստ էության, բերում է սեզոնային քաղաքականություն երևույթին, որ հաստատվել է Հայաստանում վերջին տարիներին, երբ հասարակությանը կողմնորոշում են, օրինակ, տարվա եղանակներով, ոչ թե քաղաքական նախաձեռնություններով:

Ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքը հայտնվել է հենց ցիկլային սպասման փուլում: Ընդ որում` ցիկլի տևողությունը կլինի բավական երկար, քանի որ ապրիլի 24-ը դրա հանգրվաններից մեկն է, մինչդեռ կլինեն, իհարկե, ևս կարևոր հանգրվաններ, որոնք կապված կլինեն թե՛ նույն Հայոց ցեղասպանության խնդրի հետ՝ նախատեսվում է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միջոցառում ԱՄՆ-ում, թե՛ մոսկովյան տոնակատարությունների հետ՝ Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակի կապակցությամբ, որի շրջանակում կրկին հարաբերություններ կպարզեն ԵՏՄ հիմնադիր եռյակի նախագահները, և նաև հունիսին Եվրոպական օլիմպիադան Բաքվում, որից հետո ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենայն հավանականությամբ կլինի որոշակի ակտիվացման փուլ՝ կա՛մ դիվանագիտական գործընթացի, կա՛մ ռազմական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում