Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Glamour Magazine պարբերականի իր սյունակում խոստովանել է, որ հասարակության ծաղրը խանգարում է իրեն անձնական կյանք վարել:
Երգչուհու խոսքով՝ ծաղրանքներն իրեն սովորեցրել են անկախ լինել: «Ինձ համար այնքան էլ հեշտ չէ սիրավեպ սկսելը: Ժամանակ չկա, չկա նաև հնարավորություն: Բայց դա ունի նաև լավ կողմ՝ այժմ ես առավել անկախ եմ և զգում եմ, որ կյանքում գլխավորը ընկերներն են»,- անկեղծացել է Սվիֆթը:
«Նման դրության մեջ ինձ դրել է ամոթը: Ինչպես դա անվանել՝ ահա մեկ տարվա ընթացքում դու երկու զուգընկերոջ ես փոխել, և բոլորը քեզ տղամարդկանց վրա շեղված են անվանում և ծաղրում հենց մրցանակաբաշխության արարողությունների ժամանակ: Դա հասարակական նվաստացում է: Անազնիվ է»,- բողոքում է աղջիկը: