Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Քիմ Քարդաշյանի հոդվածը Time-ում

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Երբ մենք մեծացանք, մեր հայրը պատմում էր մեզ մեր ժառանգության մասին։ Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում պատմություններ, մեր հայրիկն իսկապես շատ էր մեզ պատմում հայերի մասին պատմություններ։ Մեզ ասում էր, որ շատ հայեր տեղափոխվել են, նրանք փոխել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը՝ վախենալով սպանվել։

Ինչ էլ որ անեք, աղջիկնե´ր, երբեք չփոխեք ձեր ազգանունը՝ այն Քարդաշյան է՝ասում էր հայրս։ Նա շատ էր բարձրաձայնում և ցանկանում էր, որ մենք էլ երբեք չմոռանանք՝ որտեղից ենք մենք»,- գրել է Քարդաշյանը։

Ամերիկահայ աստղը նշում է, որ իր նախնիները Լոս Անջելես են տեղափոխվել 1914-ին՝ մինչև Ցեղասպանությունը։

«Այնքան շատ մարդիկ կան, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, և պատմությունները, թե ինչպես են նրանք սպանվել, այնքան հուզիչ են։ Նրանք երբեք չպետք է մոռացվեն»,- նշել է Քարդաշյանը։

Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը հիշելու նպատակն այն է, որ այն այլևս երբեք չկրկնվի։ 1.5 մլն մարդ սպանվել է, և ԱՄՆ-ը կարող է ձևացնել, որ դա երբեք չի կատարվել։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է՝ ասել է Քարդաշյանը։

«Իմ ընտանիքը երկար ժամանակ ցանկանում էր գնալ Հայաստան։ Իմ հայրիկը նույնպես կցանկանար գնալ։ Իմ տատիկն ու պապիկը՝ նույնպես։ Իմ նախնիները կցանկանային գնալ, սակայն նրանցից ոչ մեկին դա չհաջողվեց»,- գրել է հայազգի աստղը։

«Իմ քույր Քլոեն, դուստրս՝ Նորթը, և ամուսինս՝ Քանյե Ուեսթը, այս ամիս վերջապես մեկնեցինք Հայաստան։ (ԱՄՆ-ում) այնքան շատ մարդ է մոտեցել ինձ ու ասել, որ չեն իմացել Ցեղասպանության մասին։ Եթե մենք կարող ենք ուշադրություն գրավել, ինչո՞ւ անգործ նստենք»,- գրել է Քարդաշյանը։

Այժմ ժամանակն է խոսել այդ մասին, և յուրաքանչյուրը կարող է օգնել։ Քիմը նշել է, որ շարունակելու է այդ հարցը բարձրացնել և պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։

«Ես շատ կցանկանամ, որ նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա՝ որպես նախագահ, չի օգտագործում այդ բառը։ Մենք կարծում էինք, որ դա տեղի կունենա այս տարի։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք, մենք իսկապես շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա։

Հեռուստաաստղի կարծիքով՝ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը։ Դա հիմա այնտեղ ապրող մարդկանց մեղքը չէ, դա տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Եթե նրանք ճանաչեն և ընդունեն դա, կկարողանան առաջ շարժվել։ Քիմը նշել է, որ հավատում է առաջընթացին և լուսավոր ապագային, սակայն հնարավոր չէ առաջ գնալ՝ չընդունելով անցյալը։

«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինձ տվել է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանը։ Մանուշակագույնն իմ դստեր սիրելի գույնն է, այդ պատճառով էլ նա ցանկանում է կրել այդ կրծքանշանն ամեն օր։ Երբ նա մեծանա, ես նրան կպատմեմ այդ զարդի իրական նշանակության մասին։ Ես կիսով չափ հայ եմ, սակայն մեծացել եմ հայ ինքնության շատ մեծ զգացողությամբ և ցանկանում եմ, որ իմ դուստրը նույնպես ունենա այդ զգացողությունը»,- հավելել է Քիմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում