Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանն ու Թուրքիան՝ 100-րդ տարելիցի «ընդհարվող» միջոցառումներում. Time

1915 թվականի երկու դեպքերի հիշատակները՝ հայերի զանգվածային սպանությունները Թուրքիայում և Գալիպոլիում թուրքերի դիմադրությունը, լարվածություն են ստեղծել:

Ուրբաթ օրը ամբողջ աշխարհի ավելի քան 60 առաջնորդներ և տարբեր ներկայացուցիչներ հանդիպեցին Հայաստանի մայրաքաղաքում 100 տարի առաջ Թուրքիայում սպանված 1 միլիոնից ավելի հայերի հիշատակը հավերժացնելու նպատակով, գրում է ամերիկյան Time պարբերականի լրագրող Նոյ Ռայմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում էին արարողությանը, իսկ Սպիտակ տունն ուղարկել էր ֆինանսների նախարար Ջեք Լյուին:

Օսմանյան կայսրության արևելքում իրականացված 1915 թվականի սպանությունների տարելիցը համընկնել է միջազգային գիտակցության բարձրացման ալիքի հետ: Անցած ամիս, համաշխարհային դեմքեր՝ Հռոմի պապ Ֆրանսիկոսից մինչև Քիմ Քարդաշյանը (ով ունի հայ նախնիներ) Թուրքիայում իրարանցում են առաջացրել՝ լույս սփռելով սպանությունների վրա և օգտագործելով «ցեղասպանություն» բառը, որը թուրքական կառավարությունը մերժում է: Եվ քանի դեռ աշխարհի պատվիրակները հավաքվում են Երևանում, նման արարողություններ տեղի կունենան աշխարհի տարբեր քաղաքներում:

1915 թվականի ապրիլի 24-ին, մինչ պատմությանը լայնորեն հայտնի ցեղասպանության արյունահեղությունները, Ստամբուլում օսմանցիները հավաքագրեցին հայ մտավորականներին: Տարիներ անց TIME-ը իր հոդվածներից մեկում հայերի նկատմամբ իրականացված վրեժխնդրությունը նկարագրում է հետևյալ կերպ.

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը բնաջնջեցին և արտաքսեցին համարյա իրենց ամբողջ հայ բնակչությանը, քանի որ նրանք կարծում էին, որ էթնիկ խմբի ներկայացուցիչները անհավատարիմ էին: 1915 թվականին Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայի կողմից ցեղասպանություն կատարելու որոշումը փոխանցվում է տեղական ղեկավարներին: Նրա հրամանագրերից մեկի մեջ ասվում էր, որ կառավարությունը որոշել է «ամբողջովին ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Նրանց գոյությանը պետք է վերջ դրվի, որքան էլ այդ որոշումը հանցագործություն համարվի, և ոչ մի ուշադրություն չպետք է դարձվի տարիքին, սեռին կամ խղճի խայթին»:

Թուրքական իշխանությունները հավաքագրեցին բոլոր ամրակազմ տղամարդկանց թուրքական բանակ և այնտեղ նրանց սպանեցին: Մտավորականները և համայնքային առաջնորդները Ստամբուլում բարձրացվեցին նավի վրա, այնուհետև նետվեցին ծովը: Հայ մանուկներին ողջ-ողջ գցում էին փոսի մեջ և ծածկում քարերով: Կանանց, երեխաներին և ծերերին ստիպում էին քայլել հարյուրավոր մղոններ սարերի վրայով, ենթադրաբար դեպի Սիրիայի աքսորավայրեր, բայց իրականում դեպի ստույգ մահ:

Արգելված էր նրանց սնունդ և ջուր մատակարարել, նրանց դարանակալում էին ավազակները: Թուրք ժանդարմները կանանց սպանելուց առաջ նրանց բռնաբարում էին և հաճախ անդամահատում կամ կրծքերը կտրում: Մինչ Թուրքիայում Ամերիկայի դեսպան Սըր Հենրի Մորգենթաունը սարսափած զուր ջանք էր տածում համոզել թուրք պաշտոնյաներին դադարեցնել սպանդը, հարյուր հազարավոր հայերի կարելի էր տեսնել, ինչպես Մորգենթաունն էր ասում, «ամեն հովտում, ամեն սարի վրա»:

Մինչ օրս թուրքական կառավարությունը մերժում է ցեղասպանություն պիտակը և ասում է, որ հայերը համաշխարհային պատերազմի զոհեր էին: Եվ որպես հայերի տագնապ, ուրբաթ օրը Թուրքիան հյուրընկալում էր մեկ այլ հարյուրամյակի արարողություն. նշում էր Առաջին համաշխարհային պատերազմում Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի օրը, որը նույնպես սկսվել է 1915 թվականին. բրիտանական և ֆրանսիական անհաջողության մատնված հարձակում Թուրքիայի վրա:

Ափից հեռու նավատորմի գործողության սկիզբը մարտի 18-ին է, որը Թուրքիայում ավանդաբար համարվում է հարձակման սկզբի օր: Այնուհետև, ծովային ռմբակոծման անհաջողությունից հետո, ապրիլի 25-ին դաշնակիցները զորքերը իջեցրին օսմանական ափ՝ սկսելով չարաբաստիկ հարձակումը: Այսօր այդ օրը հիշատակվում է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում որպես Անզեկի օր՝ ազգային հիշողության օր:

Չնայած հարյուրամյա դեպքերը տեղի են ունեցել նույն ժամանակ, որոշ մասնագետներ ասում են, որ Գալիպոլիի ճակատամարտի օրվա ընտրությունը դիտավորություն է՝ Հայոց ցեղասպանությունից ուշադրությունը շեղելու նպատակով, քանի որ այն ստիպում է աշխարհի ղեկավարներին ընտրել դրանցից մեկը: «Այն անկասկած թվում է դիտավորյալ քայլ Թուրքիայի կողմից»,- ասում է Համաշխարհային խաղաղության Քարնեգի հիմնադրամի պատմաբան և «Մեծ աղետ» ցեղասպանության և դրա հետևանքների մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան խոսնակ Ֆատիհ Օկեն մերժում է այդ մեղադրանքը՝ նշելով, որ Թուրքիան 2003 թվականից սկսած նշում է Գալիպոլիի հիշատակը ապրիլի 24-ին: Այս տարի, քանի որ ճակատամարտի հարյուրամյակն է, ասում է նա, կառավարությունը հրավիրել է միջազգային առաջնորդների: «Ցավում եմ, բայց մենք արդեն այս օրը ունեինք»,- ասում է նա:

Սակայն հաշվի է առնվում ոչ թե դիտավորությունը, այլ արտաքին տեսքը: «Սա կարող է ետ հարվածել թփուրքական կառավարությանը,- ասում է դե Վաալը:- Քանի որ եթե, օրինակ, նրանք այն նշեին ապրիլի 25-ին, այդ դեպքում շատ պաշտոնյաներ կարող է գնային Երևան մի օր, և Թուրքիա՝ մյուս օրը: Եվ դա կլիներ բավականին էլեգանտ»:

Գալիպոլիի հիշատակի մասնակիցների ցուցակում էին տասնյակ երկրների ղեկավարներ և հինգ վարչապետներ՝ ներառյալ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը: Բայց բացառությամբ բրիտանական թագաժառանգի և Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսի, նրանցից ոչ ոք Արևմտյան Եվրոպայից չէր: Օլանդի ներկայությունը Հայաստանում, այլ ոչ թե Թուրքիայում, հատկապես տեսանելի է այն պատճառով, քանի որ Ֆրանսիան կենտրոնական դեր է խաղացել Գալիպոլիի ճակատամարտում: Եվ չնայած Թուրքիայում Ամերիկայի դեսպան Ջոն Բասսը մասնակցում էր Գալիպոլիի հիշատակին, Միացյալ Նահանգները առանձին ներկայացուցիչ չէր ուղարկել Վաշինգտոնից:

Միջազգային համայնքի ավելացող ճնշման ներքո Թուրքիայի կառավարությունը վերջերս, թվում է, մեղացնում է իր մոտեցումը: Երկուշաբթի օրը, Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն արտահայտեց իր խորը ցավակցությունները հայերի սերունդներին, ովքեր տառապել էին այդ տարիներին: Բայց Միացյալ Նահանգների ակտիվիստները թերահավատորեն են մոտենում վարչապետի այդ հայտարարությանը և վստահ չեն, որ այն արտահայտում է երկարաժամկետ փոփոխության դիրքորոշում:

«Դավութօղլուն փորձում էր կանխել կամ շեղել ճանաչման ջանքերը: Նրա խոսքում ոչ մի զղջանքի, պատասխանատվության ընդունում չկար»,- ասում է Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Արամ Համբարյանը. «Իմ մեջ ոչ մի կասկած չկա, որ նրանք Գալիպոլիի հիշատակը կազմակերպել էին, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղեն Հայոց ցեղասպանության 100-ամյակից»:

Իհարկե, Թուրքիան շարունակում է ճնշել օտար երկրներին «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Նախագահ Ռեջեփ Էրդողանը «ցեղասպանություն» բառն օգտագործած Հռոմի պապին զգուշացրել է այդ սխալը նորից չկրկնել: Նման ճնշման արդյունքում Սպիտակ տունն այս հարցում շարունակում է դժկամություն դրսևորել՝ անհանգիստ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները չվտանգելու համար: Երեքշաբթի Սպիտակ տան պաշտոնյաները ամերիկահայ առաջնորդներին տեղյակ են պահել, որ ուրբաթ օրը նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը, չնայած 2008 թվականի քարոզարշավի ընթացքում իր բանավոր տված խոստումներին:

«Քանի դեռ կարևոր է երաշխավորված լինել, որ Թուրքիան շարունակում է Ամերիկայի հետ պատշաճորեն վերաբերվել, կայուն, պտղաբեր, 21-րդ դարի հարաբերությունը չի կարող կառուցվել ստի վրա»,- 2007 թվականին TIME պարբերականում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում