Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամմանի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ Ամմանի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն համագործակցության շրջանակները:

«Հայ-հորդանանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք ոչ միայն գործնական են, այլև բարեկամական: Դրա խոսուն ապացույցն է նաև արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը՝ համոզված եմ, որ մենք երկու մայրաքաղաքների միջև ևս էլ ավելի կամրապնդենք ու կզարգացնենք երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը, ընդգծել է, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Նաև Ձեր ուղեկցությամբ, պարոն քաղաքապետ, ես հնարավորություն ունեցա շրջելու Երևանում և պետք է խոստովանեմ, որ տեսա իսկապես բարեկարգ, խնամված ու հարմարավետ քաղաք: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալը»,- նշել է Ամմանի քաղաքապետը:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում երկու երկրների նախագահների ներկայությամբ Երևանի և Ամմանի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու մայրաքաղաքների բնակիչների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում