Լոնդոնում ներկայացրել են մարդկային մազերից կահույք, հայտնում է RIA Novosti-ն:
Մազերից կահույքն ու խատուտիկներից լուսամփոփը դարձել են Վիկտորյա ու Ալբերտ թանգարանի «Ինչ է շքեղությունը» (What is Luxury?) նոր ցուցահանդեսի ցուցանմուշներ:
Ցուցադրության հեղինակները փորձել են հարցին մոտենալ տարբեր կերպ՝ վերլուծելով իմաստները, որ մարդիկ դնում են «շքեղություն» ու «լյուքս» հասկացությունների մեջ:
Լուսամփոփը, որի ամեն լամպ շրջապատված է խատուտիկներով, ներկայացնում է «էքստրաօրդինարությունը»:
Եթե առաջին սրահն արտահայտում է շքեղության մասին ավանդական պատկերացումները, ապա մյուս երկուսը նվիրված են այլ հարցերի պատասխանների փնտրտուքին՝ ո՞րն է շքեղության հակառակ կողմը, ի՞նչն է համարվելու շքեղություն մի քանի տասնամյակ անց: Հեղինակները բավական հետաքրքիր պատասխաններ են մատուցում: Օրինակ՝ միանգամից հնարավոր չէ նկատել, որ հայելիով սեղանիկն ու աթոռը պատրաստված են մարդկային մազերից:
Այն, ինչ ստացվում է մազերի մշակումից, հիշեցնում է փղոսկր, փայտի հազվագյուտ տեսակ՝ անկրկնելի նախշերով:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը: