Լևոն Արոնյանը, Հայաստանի ազգային հավաքականի անդամները և աշխարհի թիմային առաջնության մյուս մասնակիցներն ապրիլի 24-ին Երևանում այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Մենք միշտ կհիշենք: Եկեք համախմբվենք հանուն մեր ապագայի և հավատանք արդարությանը: Ինչպես Վիլյամ Սարոյանն է ասել` ինչքան մենք ապրում ենք, այնքան պետք է պայքարենք»,- Facebook-ի իր էջում գրել է Լևոն Արոնյանը: