Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Ճիշտ կլիներ, որ Հայաստանն էլ մեկին ուղարկեր Գալիպոլի

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի փոքրամասնությունների խորհրդի նախկին նախագահ Ստեփան Կրկեշարյանը:

-Ավստրալիան ցեղսապանությունը չընդունած երկրների շարքում է Հայաստանը, սփյուքը այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում:

-Ասվտրալիայում նահանգային դրություն է, որովհետև դաշնակցային կառավարում է և մեր ապրած նահանգը, որտեղ գտնվում է մայրաքաղաք Սիդնեյը, 1995թ-ին խորհրդարանն ընդունեց հայկական ցեղասպանությունը և դարի վերջում նահանգային խորհրդարանը բանաձև անցկացրեց, որպեսզի խաչքար տեղադրվի հենց խորհրդարանի շենքի մեջ՝ ի հիշատակ հայ նահատակների: Դժբախտաբար, մեր դաշնային կառավարությունը թուրքական ճնշման տակ չճանաչեց Ցեղասպանությունը և նույնիսկ մի քանի ամիս առաջ մեր արտաքին գործերի նախարարն ասաց, որ Ասվտրալիայի կառավարությունը չի ճանաչելու ցեղասպանությունը: Շատ մեծ աշխատանք պետք է տարվի, անշուշտ բիզնես շահեր կան Թուրքիայի հետ, որոնք իրենց ազդեցությունն ունենում են, սակայն Ավստրալիան յուրահատուկ հարաբերություն ունի Թուրքիայի հետ այն իմաստով, որ մոտ 40 հզ զինվորներ մասնակցել են Գալիպոլիի հարձակմանը` 1915թ-ի ապրիլի 25-ին մեծ զոհեր տալով: Նրանք գնացել են այնտեղ, որպես բրիտանական կայսրության զինվորներ: Ավստրալիան 1915թ-ի ապրիլի 25-ը դիտարկում է որպես իր ազգային ինքնորոշման ու ինքնության սկիզբ: Անշուշտ, Թուրքիայի հետ մասնավոր հարաբերություններ կան՝ հիշելու համար այդ տոնը և մոտ 40-50 հզ ավստրալացիներ ամեն տարի գնում են Գալիպոլի ու հիշում այդ օրը: Ուրեմն, այդ պատճառով թուրքերը դա օգտագործում են և ճնշում են գործադրում:

Այս տարի ևս Գալիպոլիի միջոցառմանը պատվիրակություն է գնալու՞ նախագահի մակարդակով:

Ճիշտ է, Գալիպոլին նշանակություն ունի միջազգային առումով և անշուտ հիշվում է ու ճիշտ է, որ Հայաստանն էլ մեկին ուղարկի, սակայն, մատնանշում եմ պատճառներից գլխավորը, որ Ավստրալիայի կառավարությունը մերժում է ընդունել Ցեղասպանությունը:

Միայն դա՞ է գլխավոր պատճառը:

Ավելի կապ ունի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հետ, որովհետև Ավստրալիան դաշնագրեր է կնքել նաև Միացյալ Նահանգների հետ և որպես ստրատեգիական մեկ կարևորություն՝ Ավստրալիայի պաշտպանությունը` ըստ Ավստրալիայի կառավարության, կախում ունի ԱՄՆ-ի շահերից: Երկու ուժեր կան՝ նախ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որն իր ազդեցությունն ունի Ավստրալիայի վրա՝ մանր տնտեսական և առևտրական հարցեր անշուշտ և Գալիպոլիի հիշատակումը: Սրանք են գլխավոր պատճառները:

Մենք Սփյուռքի ուժերը ճի՞շտ ենք կենտրոնացնում: Արդյո՞ք պետք չէ սփյուռքի ուժերը կենտրոնացնել տնտեսական զարգացման վրա, որովհետև Թուրքիայի հետ կարող ես խոսել այն պարագայում, երբ որ դու ևս հզոր տնտեսություն ունես:

Ինձ համար ցեղասպանության նպատակը հայ ժողովրդին, հայ մշակույթը փչացնելն էր, ուրեմն եթե վերլուծենք այդ հարցը, ապա դրա հակազդեցությունը կլինի Հայաստանի գոյատևումն ու զարգացումը: Ուրեմն, հայ սփյուռքն իր առաջին պարտականությունն ունի օժանդակելու Հայաստանին, որպեսզի Հայաստանը զարգանա, բայց այդ կապակցությամբ Հայաստանը նաև պետք է որոշ նախաձեռնություններ անի : Օրինակ, ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության գոյությունը և կատարած գործը, սակայն պետք է դրանից ավելի առաջ գնանք: Պետք է ֆինանսների նախարարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը մասնավոր ծրագրեր մշակի, որպեսզի սփյուռքի հետ ոչ միայն մշակութային կամ տուրիստական կապեր լինեն, այլև` քաղաքական և ֆինանսական:

Կապեր, ներդրումներ եղել են, բայց մարդիկ հրաժարվել են:

Հրաժարվել են, որովհետև մեծ փողեր են կորցրել և դժբախտաբար, ճիշտ կամ սխալ Սփյուռքի մեջ այն տեսակետը կա, թե երբ Հայաստանի հետ գործ անես, կամ ներդրում անես` հավանական է, որ վնաս կրես: Ամեն տեղ նման արարքներ կան, ամեն երկրում լինում է, սակայն ես ակնկալում եմ, որ Հայաստանի կառավարությունը այնպիսի քայլեր կանի, որպեսզի այդ հասկացությունը վերանա և վստահությունը ավելի հզորանա:

Հայաստանի կառավարությունը պետք է այնպիսի քայլեր կատարի, որպեսզի ժողովրդական ցուցումներով խաբեբա անձանց պատժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում