Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ապրիլի 22-ին՝ երեկոյան, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել: Սրա հետևանքով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը:
Armlur.am-ի հետ զրույցում ուղևորներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ նշված ուղևորը սպառնացել է ինքնասպան լինել:
Նա հայտարարել է, թե եթե իրեն չիջեցնեն ինքնաթիռից, իր կյանքին վերջ կտա: Վախենալով անցանկալի հետևանքներից՝ անձնակազմը ստիպված իջեցրել է ինքնաթիռը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում