Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Հայ-թուրքական հեռանկարների ախտորոշումը

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հրապարակած սոցհարցման տվյալների համաձայն` հայաստանցիների 57 տոկոսը դրական ակնկալիք ունի հայ-թուրքական սահմանի բացումից, թեև ավելի քան 70 տոկոսը Թուրքիային չի վստահում: Հետազոտությունն իրականացվել է Եվրամիության պատվերով:

Եվրամիությանն, ըստ երևույթին, կգոհացնի հարցման արդյունքը՝ հայաստանցիների 57 տոկոսը փաստացի հակված է հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերության կարգավորմանը, ինչն, իհարկե, կարևոր հանգամանք է եվրոպական ընդհանուր անվտանգության և զարգացման համատեքստում: Դա կարևոր է նաև Հայաստանի անվտանգության ու զարգացման համար: Սակայն այդ ամենի համար էլ կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը կբերի աներկբա դրական զարգացումների, թե՞ ամեն ինչ կախված է հանգամանքներից:

Այդ հարցի պատասխանը հայ-թուրքական հարաբերության կարգավորման շուրջ քննարկումներում կարծեք թե առանձնապես բարձրաձայն չի որոնվում: Խնդիրը դիտարկվում է երկու ծայրից. մի ծայրում կարգավորումն է` աներկբա շեշտադրումներով կամ ակնկալիքներով, մյուս դեպքում դիտարկվում է կարգավորման հակառակ մոտեցումը՝ եթե հնչում է իրավիճակի հնարավոր սցենարների որևէ քննարկում, ապա անմիջապես տրվում է գնահատական, թե քննարկողը դեմ է կարգավորմանը: Դրա հետևանքով Հայաստանում կարևորագույն խնդրի վերաբերյալ չկա ամբողջական ամփոփ հետազոտություն, չկան հետազոտություններ, հայ-թուրքական կարգավորման սցենարային մշակումներ, կարգավորման տարբեր հանգամանքների պարագայում մոտավոր արդյունքների հաշվարկներ, եզրակացություններ, խորհրդատվություններ:

Հայաստանում խոսվում է մի բանի մասին, որը չափազանց կարևոր է և՛ զուտ հայկական, և՛ միջազգային զարգացումների համար, սակայն որի վերաբերյալ չկան համալիր մշակումներ: Մենք չգիտենք` ինչ ռիսկեր ունի հայ-թուրքական սահմանի բացումը, հնարավոր կարգավորումը, մենք չգիտենք հնարավոր ռիսկերին արձագանքի ինչ մեխանիզմներ ու հնարավորություններ ունի Հայաստանը: Մենք չգիտենք, թե մեզ համար ինչպիսի պայմաններն են շահեկան հնարավոր որևէ հարաբերության հաստատման պարագայում, ինչ ենք մենք պատկերացնում և ուզում ընդհանրապես, ինչ գին ունի կարգավորումը` և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով, ինչպիսին է Հայաստանի տնտեսության մեջ թուրքական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի վտանգը, ռիսկը, դրան հակազդելու մեր հնարավորություններն ինչպիսին են: Որտեղ են մեր համեմատական առավելությունները, որ կարող ենք գործի դնել հայ-թուրքական սահմանի բացման կամ հարաբերությունների կարգավորման դեպքում, որպեսզի այդ ամենը Հայաստանի համար արդյունքներ բերի: Դուք Հայաստանում որևէ ակադեմիական, որևէ քաղաքական, որևէ ուսանողական, գիտահետազոտական, որևէ մեդիափորձագիտական մակարդակում այդպիսի քննարկումներ տեսե՞լ եք:

Մինչդեռ խոսքը մի խնդրի մասին է, որն անգամ չկարգավորվածության պարագայում Հայաստանի համար ահռելի նշանակություն ունի, քանի որ Հայաստանն այսպես, թե այնպես, ուղիղ, թե միջնորդավորված հարաբերվում է Թուրքիայի հետ միջազգային քաղաքականության ասպարեզում և հարաբերվելու է այնքան ժամանակ, քանի կա հայկական խնդիրը այդ ասպարեզում: Եվ ուրեմն` Հայաստանը պարտավոր է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բոլոր դրվագների, ռակուրսների, հնարավոր բոլոր սցենարների համար պատրաստված մշակումներ և գործողությունների տարբերակներ:

Առանց այդ ամենի` հանրային կարծիքը ոչինչ է: Առանց այդ ամենի` հանրային կարծիքը չունի բավականաչափ կշիռ, չունի այն բազիսային նշանակությունն ու արժեքը, որը շատ կարևոր է ցանկացած քաղաքական գործընթաց կա՛մ հիմնավորելու, կա՛մ նախաձեռնելու, կա՛մ առաջ մղելու, կառավարելու համար: Ավելին, առանց այդ ամենի` հանրային կարծիքը կարևոր լինելու փոխարեն դառնում է վտանգավոր: Վտանգների, ռիսկերի, տնտեսական ու քաղաքական մարտահրավերների գնահատականը կարևոր է ոչ թե կարգավորման հնարավոր գործընթացից հրաժարվելու, ընդունել կամ մերժելու տեսանկյունից, այլ գործընթացում ներգրավվելու համար պատրաստվածության տեսանկյունից՝ այս կամ այն զարգացման դեպքում անակնկալի չգալու, միշտ պատրաստ լինելու, հետևաբար երբեք փաստի և ցայտնոտի առաջ չկանգնելու համար:

Հայաստանին այդ պատրաստվածությունը հատկապես պետք է` նկատի ունենալով ուժերի այն անհավասարությունը, որ առկա է Հայաստանի և Թուրքիայի միջև. Թուրքիան ի վերջո հանդիսանում է աշխարհի զարգացող 20 առաջատար պետություններից մեկը: Հայաստանը չպետք է պատրաստվի մերժել հայ-թուրքական կարգավորումը: Հայաստանը պետք է պատրաստ լինի հայ-թուրքական հարաբերությանն ընդհանրապես՝ թե՛ դրա ներկայիս տեսքով, երբ ֆորմալ առումով հարաբերություն չկա, բայց կա դիվանագիտական մրցակցություն, և թե՛ կարգավորման որևէ գործընթացի տեսքով: Ընդ որում` խնդիրը շատ ավելի խորն է, քան զուտ տնտեսական օգուտների հաշվարկը կամ ակնկալիքները:

Ի վերջո, հայ-թուրքական կարգավորման գործընթացը Հայաստանի համար ունի համակարգային նշանակություն ընդհանրապես պետականության ընթացքի առումով, քանի որ այդ հարաբերության կարգավորումը կարող է ողջ տարածաշրջանային համակարգը փոխել, որ հաստատվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ԽՍՀՄ կազմավորումով և Թուրքիայի հետ բոլշևիկյան Ռուսաստանի համաձայնություններով, որոնք ըստ էության շարունակվում են ու ուժի մեջ են առ այսօր, և որոնց հիմքով են կառուցված երկու երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս քաղաքականությունները:

Հաճախ, լսելով դատողությունները հայ-թուրքական կարգավորման մասին, տպավորություն է, որ հեղինակների և ջատագովների մի զգալի մասը չեն էլ պատկերացնում այն մասշտաբները, որ ընդգրկում են այդ հարաբերությունները, այն շահերը, որ շոշափում են դրանք, հետևաբար ներգործելու շահագրգռություն ունեցող սուբյեկտների շրջանակը, որոնցից շատերի համար այդ ներգործությունն ունի ճակատագրական նշանակություն: Այդ մասշտաբների պարագայում, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների հանգամանալից չուսումնասիրվածությամբ տրվող որևէ մեկնարկ անխուսափելիորեն կհանգեցնի իրավիճակի ավելի բարդացման, ինչի վառ վկայությունը «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր:

Ըստ այդմ` խնդիրը կարգավորումը արգելակելը չէ, խնդիրը կարևոր և մասշտաբային իրողությանը ձեռք տալուց առաջ հանրային, հասարակական-քաղաքական կոմպետենտությունը բարձրացնելն է՝ կարգավորման հեռանկարի իսկ շահերից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում