Thursday, 28 03 2024
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Ատոմ Էգոյան. 100 տարի առաջ սկսվեց հայկական մղձավանջը

Ներկայացնում ենք Ատոմ Էգոյանի Տորոնտոյում՝ Օնտարիոյի օրենսդրական շենքում ունեցած ելույթից՝ նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ի հայկական ցեղասպանության մեկ դարին: Ելույթը հրապարակվել է National Post-ում։

«Հարյուր տարի առաջ իմ տատն ու պապը չէին էլ կարող պատկերացնել այն աղետը, որ վրա կհասնի նրանց։ Նրանք սարսափով ականատես էին դարձել, թե ինչպես էին իրենց աչքի առաջ սպանում իրենց հարազատներին:

Հաջորդ հարյուր տարիներին ականատես կլինեին ժամանակակից թունավոր գիտության, բարդ զենքերի և զանազան գաղափարախոսությունների հետևանքով առաջ եկած, մարդկությանն անհայտ դաժանությունների, կառավարական մակարդակով կազմակերպված, աներևակայելի չափսերի հասնող սպանությունների: Մենք հիմա կարող ենք հասկանալ, որ Հայոց ցեղասպանությունը նախազգուշական ազդանշան էր:

Անսանձ ռասիզմի ողբերգական հետևանքների համար այն հետագայում դառնալու էր որպես պարզ օրինակ: Այն պետք է ծառայեր որպես կաղապար՝ թե ինչ է պատահում, երբ թույլ է տրվում, որ այս ռասիզմը աճ դրսևորի պետական ապարատում, երբ կառավարությունը կարող է որոշել, թե կա այնպիսի բան, ինչպիսին Վերջնական Լուծումն է:

Եվ այս սարսափներից մի քանի տարի հետո, երբ մարդիկ հասկացան, որ հայ ժողովուրդն իր նախնիների տոհմական հողից արմատախիլ է եղել, երբ հասկացան, որ այն, ինչ մարդիկ կարդում էին թերթերում, իրոք պատմության մեջ հայտնի առաջին ցեղասպանությունն է, թվում էր, որ այս ոճրագործությունն ունի որոշակի պատասխանատու։

Հետո, երբ հանկարծ ի հայտ եկան Օսմանյան կայսրության նավթի փառահեղ պահուստները, արևմտյան իշխանությունները լքեցին արդարության հանդեպ իրենց դիրքերը՝ Աթաթուրքի և քեմալիստական ռեժիմի հետ լավ հարաբերություններ հաստատելու նպատակով: Հայոց ցեղասպանության դասերը արագ մոռացության մատնվեցին:

Փաստ այն էր, որ այս զանգվածային հանցագործությունները մնացել էին անպատիժ, ինչից և ոգեշնչվել էին նացիստական առաջնորդները՝ որ հնարավոր է պատերազմի քողի ներքո մի ամբողջ ազգ ոչնչացնել, կատարել ցեղասպանություն՝ առանց պատժի:

Եկեք հիշենք, որ գերմանացիները պատերազմի ժամանակ թուրքերի դաշնակիցներն էին: Եկեք հիշենք, որ գերմանացիներն ունեին հյուպատոսներ թուրքական յուրաքանչյուր մեծ կենտրոնում, ովքեր իրենց կանցլերին էին ուղարկում հաղորդումներ, որոնք լի էին կատարվող սարսափներով:

Մենք հիմա հասկանում ենք, որ այս գերմանացի սպաներից շատերը, ովքեր ականատես էին եղել Ցեղասպանությանը, հետագայում դարձան Հիտլերի Վերջին Լուծումի հրեշավոր թիմի կարևորագույն անդամները: Մենք գիտենք, որ Հիտլերը ինքը մեջբերում է արել հայերի մասին, Հայկական հարցի անհետացման մասին՝ իր սեփական բարբարոսություններն արդարացնելու նպատակով:

Հալեպի գերմանացի հյուպատոսն իր կանցլերին այդ ժամանակ ուղարկած հաղորդագրությամբ եզրակացրել էր, թե թուրքական կառավարությունը երբեք «չի կարող ժխտել կատարվածի համար իր պատասխանատվությունը»։

Բայց մերժեց: Եվ դեռ մերժում է:

Որպես հայ՝ մենք միանգամից մատնանշում ենք, որ Ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան Թուրքիայի կողմից: Այս վտանգավոր մերժումից մեկ դար անց ինչո՞ւ ենք մենք այսքան ուշադիր այս անվանման նկատմամբ: Ես կարծում եմ՝ մենք զգուշացել ենք Թուրքիայի անունը տալուց, որովհետև ցանկացել ենք այս երկրի համար ելքի ճանապարհ թողնել, ասել, որ մեր նախնիներին ոչնչացնելու որոշումը սահմանափակված էր այս պատմական ժամանակահատվածով:

Այսօր՝ սարսափելի իրադարձություններից 100 տարի անց, եկեք այլևս ոչինչ չքողարկենք: Երբ թուրք վարչապետից առաջարկություն ենք ստանում, ինչպես տեղի ունեցավ այս տարվա սկզբին՝ «օժանդակենք նոր սկզբին» և հավատանք, որ «թուրքերը կիսում են հայերի տառապանքները»՝ եկեք պարզ լինենք:

Թուրքիան չի կարող կիսել հայերի տառապանքները, նրա հետ կատարված ոչ մի բան չի կարող համեմատվել այս աղետալի կորստի հետ: Նա կարող է փորձել հասկանալ: Նա կարող է ցավել դրա համար: Նա կարող է ներողություն խնդրել: Բայց այդ փոքրիկ բառը ՝ «ԴԱ», հենց այն է, ինչ Թուրքիան մերժում է ընդունել:

Այսօր ապրող ոչ մի թուրք չի կարող պատասխանատու գտնվել Օսմանյան ռեժիմի կողմից իրականացված Ցեղասպանության հանցանքի համար: Բայց ամեն անցնող օրը, երբ ներկայիս Թուրքիան մերժում է այդ դաժանությունները, նրա սեփականան սարսափների հաշվին է:

Սա խորացնում է հայերի տառապանքը և յուրովի ուրիշ տեսակի տառապանք ստեղծում թուրքերի համար: Ճշմարիտ և ամբողջական կարեկցություն արտահայտել չկարողանալու տառապանքը: Հարևանքին տանջվելուց տեսնելու տառապանքը:

Ճիշտ կարեկցանքը, ճիշտ բուժումը կարող է տանել ճշմարտության և մարդկայնության ի հայտ գալուն: Բայց մենք պետք է նաև հասկանանք, որ կարեկցանքը չի կարող գոյություն ունենալ, եթե քո էներգիան օգտագործվում է այն թաքցնելու և մերժելու համար:

Ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասաց այս շաբաթ՝ «երբ հիշողությունը մարում է, նշանակում է՝ չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն: Չարը թաքցնելը կամ մերժելը նման է նրան, որ թողնեն՝ վերքեր արյունահոսեն»։

Իր «Անհարմար հնդկացին» գրքում մեծ կանադացի գիտնական Թոմաս Քինգը մի մտահոգիչ մեկնաբանություն է անում, թե, հակառակ մեր կարծիքին, մարդիկ այդքան էլ դեմ չեն միմյանց սպանելու:

Հատկապես, ժամանակակից պատմությունը ցույց է տվել, որ մենք դեմ չենք սպանել այն մարդկանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, հատկապես մենք դեմ չենք սպանելու, եթե դա տեղի է ունենում աչքից հեռու մի տեղ: Եվ սպանությունը, շարունակում է Քինգը, հատկապես ընդունելի է, եթե սպանությունը կարող է վերագրվել զոհի արատներին կամ էլ բնության անփոփոխ օրենքին: Կամ էլ բոլորը միասին:

«Ինչ բախտավորություն է,- եզրահանգում է Քինգը,- ունենալ մարդկանց սպանելու այսքան հրաշալի միջոցներ՝ առանց ձեռքերը թրջելու»:

Հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը ոչնչացվեց ամենադաժան ձևով: Ձեռքերը ոչ միայն թաց էին, այլ թաթախված էին արյան մեջ: Այսօր բռնությունները շարունակվում են վտանգավոր մերժման միջոցով: Այս մերժումը, իր առաջ բերած տառապանքով, կարող է երևան հանել հայկական հոգու խոցելիությունը:

Հայաստանն առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Եվ սահմանված բարոյական նորմերը, մեր քրիստոնեական հավատը մեզ վրա է դրել ներելու ծանր պարտականությունը: Սակայն որպեսզի պատշաճորեն ներենք, մենք պետք է զգանք ազնիվ մեղա գալը նրանց, ում մենք պետք է ներենք: Մեզ պետք է մաքուր և աներկիմաստ ներողություն: Եվ քանի որ մեզանից շատերն այստեղ հանդիպել են ազնիվ և մարդկային համերաշխության որոշ անհատ թուրքերի կողմից, մենք տարօրինակ փնկուղում ենք հայտնվել:

Ինչպե՞ս կարող ենք մենք առաջ շարժվել, ինչպե՞ս կարող ենք մենք գրկել այս արդար անհատներին, երբ նրանք մեկուսացած ձայներ են՝ ընդդեմ աղավաղված և արմատավորված պետական մերժման: Մենք ի՞նչ ենք ստանում նրանց տառապանքն ընդունելով: Մենք մեզ ավելի խոցելի չե՞նք դարձնում այդ ընթացքում:

Հայոց ցեղասպանության հարցում բացարձակապես ոչ մի կասկած չկա: Բայց այսօր՝ այս դեպքից մեկ դար անց, մենք դեռ հարցնում ենք՝ ի՞նչ ժառանգություն են թողել զոհերը մեկ դար առաջ:

Եվ այս քայլերով, որով մենք ուղղվում ենք դեպի այս հոյակապ քաղաքի կենտրոնը, ես խնդրում եմ, որ հիշեք նրանց թողած ժառանգության մասին:

Երիտթուրք մարդասպանները երբեք չէին կարող պատկերացնել, որ հայ ինժեներները կօգնեն այս քաղաքը կառուցելու գործում, որ հայ բժիշկները բժշկական ձեռքբերումներ կունենան հիվանդանոցներում, որ հայ մտավորականները կդասավանդեն մեր համալսարաններում, կաշխատեն կառավարությունում, կօգնեն պաշտպանել մեր անձեռնմխելիությունը, կերգեն մեր երգերը մեր երեխաների համար, կստեղծեն թատրոն և ֆիլմեր, կղեկավարեն սիմֆոնիկ նվագախմբեր, որ այս թաղամասի հայերը կօժանդակեն այս նոր կյանքին այսպես հարուստ և կայուն կերպով:

Քայլելով Տորոնտոյի փողոցներով՝ եկեք թանկ գնահատենք այն, որ մենք ապրում ենք մի երկրում, որը ճանաչել է մեր տառապանքը, մի շրջանում, որը վաղուց գիտի մեր աղետի մասին, և մի քաղաքում, որը գրկաբաց է ընդունել մեր տաղանդներին ու մեր ներդրումները:

Հարյուր տարի առաջ մեր մշակույթը համարյա ոչնչացված էր: Հարյուր տարի հետո մենք ուժեղ ենք: Մենք միավորված ենք: Վճռորոշ, որ արդարությունը կհաղթի: Եվ վճռական, որ մենք կօգտագործենք մեր փորձը արդարություն գտնելու համար:

Ճանաչումով, հարգանով, հատուցմամբ մենք կարող ենք սկսել բուժման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում