Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Իլհամ Ալիևը բանակցությունների ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ադրբեջանական պետության ղեկավարի կայքին:
Օլանդը կարճատև աշխատանքային այցով Բաքու է ժամանել երեկ երեկոյան՝ Հայաստան այցից հետո:
Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:
Նշվում է, որ Ալիևը «գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Օլանդի ակտիվությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»:
«Կողմերը քննարկել են կապերի ընդլայնման հարցը՝ նշելով, որ դրա համար կան մեծ հնարավորություններ»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է նամակ ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի ստեղծման մտադրությունների մասին: