ԱՄՆ-ում ինքնասպանություն է գործել 19-ամյա դերասան Սոյեր Սվիթենը, որը խաղում էր «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սիթքոմում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Սվիթենը հյուրընկալվել էր իր հարազատների տանը՝ Տեխասում: Նա կրակել է իրեն նրանց տան սանդղամուտքում:
«Ցավով հայտնում ենք, որ սիրելի եղբայր, որդի, ընկեր Սոյեր Սվիթենն ինքնասպանություն է գործել: Նրա ծննդյան 20-ամյակին հաշված շաբաթներ էին մնացել: Այս բարդ շրջանում հարազատները խնդրում են հարգել իրենց անձնական տարածքը»,- ընտանիքի հաղորդագրությունն է մեջբերել դերասանի մենեջեր Դինո Մեյը: