Աջ քաղաքական կազմակերպությունը բոլոր ցանկացողներին առաջարկում է 50 հազար դոլարի դիմաց գնդացրով կրակել «նախկին ծովարջի» հետ, որը պնդում է, թե ինքն է սպանել Ուսամա բեն Լադենին: Այս մասին գրում է BBC-ն:
For America ոչ կոմերցիոն կազմակերպությունը գովազդում է «գնդացրային ուրախության» հանգստյան օրեր Ջեքսոն Հոուլ (Վայոմինգ նահանգ) հանգստի գոտում ՝ հրաժարական տված զինծառայող Ռոբ Օ’Նիլի հետ:
For America-ն պահպանողական գաղափարների կրող է և զբաղվում է ԱՄՆ-ի քաղաքական իրադարձությունների ու ԶԼՄ-ների քննադատությամբ: