Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Հանրապետության մի քանի մարզերում երեկ ձյուն է տեղացել. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Այսօր ցերեկը Հայաստանի արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, կա կարկուտի հավանականություն: Մյուս կողմից, այսօրվանից սկսած, օդի ջերմաստիճանը առաջիկա չորս օրերին կբարձրանա 7-9 աստիճանով: Հանրապետության մի քանի մարզերում երեկ կրկին թաց ձյուն է տեղացել. Մարտունիում և Դիլիջանում մի քանի ժամ անդադար: Ձյունը մի կողմից ծածկույթ է ձևավորել, միջինը մոտ 5 սանտիմետր, մյուս կողմից հալվել պայմանավորված դրական ջերմաստիճանով: Իջևանում և հարակից գյուղերում նույնպես ձյուն է տեղացել, բայց ցերեկը ջերմաստիճանը զրոյից բարձր է եղել 6-7 աստիճանով: Ձյուն է տեղացել նաև Հրազդան, Չարենցավան, Սևան, Ապարան, Տաշիր, Ստեփանավան և Թալին քաղաքներում, Արագած գյուղում:

Գիշերային ժամերին լեռնային գոտիներում գրանցվել է մինչև -4 աստիճան ցուրտ: Սակայն, ինչպես տեղեկացանք Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից, գյուղատնտեսությունը դրանից չի տուժել: Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ ապրիլի 23-ին ավտոճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են դարձել: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ծանուցման համաձայն, երեկ դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում մառախուղ էր: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում