«Կարևորն այն է, որ Ամերիկան հիմա դա ընդունում է: Թուրքիան միլիարդավոր գումարներ է տալիս, որ այդ հարցը փակեն: Ինչքան դոլար էլ որ տա՝ մեր ձայնն ավելի ուժեղ պետք է լինի, մինչև որ մեր կառավարությունն ընդունի կատարվածը»,- ասաց ԱՄՆ-ից ժամանած հայ երիտասարդը:
Վերջինս նշեց, որ 100-ամյակի նախաշեմին շատ ամոթ էր, որ իրենց նախագահ Օբաման չընդունեց : «Մենք մեր ընդունած օրենքներով արդեն իսկ հայերի հետ ենք՝ հիմա և միշտ»,- հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե, փաստորեն, Թուրքիան կաշառում է ԱՄՆ-ին, պատասխանեց. «Իբրև ամերիկացի՝ մենք ձեզ հետ ենք և ներկայացնում ենք այն բարոյական բարձր որակը, որը պետք է հենց ամերիկյան կառավարությունը ներկայացներ։ Ամերիկացիները զորավիգ են կանգնում Ցեղասպանության ընդունմանը, և մեր կառավարությունը պետք է նույնը անի»: