Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
Երթի մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը` իրենց զայրույթը հայտնելով այդ երկրի ժխտողական քաղաքականության դեմ: