Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պուտինը Հայաստանը վերադարձնում է իրականություն

Թեև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած նախագահները չորսն էին՝ ավելի քան 60 պատվիրակությունների շարքում, սակայն հասկանալիորեն առանձնակի ուշադրությունը նրանց երկուսի վրա էր՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների:

Այս տեսանկյունից հետաքրքրական էր Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում կազմակերպված արարողությանը նրանց ելույթները՝ պատկերացնելու համար, թե ինչ մեսիջներով կամ առաքելությամբ էին եկել երկու նախագահները Երևան՝ բացի, իհարկե, այն խնդիրներից ու հարցերից, որ նրանք պատրաստվում են Երևանում քննարկել արդեն կուլիսային հանդիպումներում:

Պուտինի և Ֆրանսուա Օլանդի ելույթներն ըստ էության կարելի է միմյանց հակապատկեր համարել: Նախ և առաջ հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հնչեցրած իր ելույթում «Ցեղասպանություն» բառը չօգտագործեց, իսկ ահա Ֆրանսուա Օլանդը այս առումով միանգամայն հստակ էր և կոնկրետ:

Այս նրբերանգներից զատ՝ բովանդակային մեսիջների առումով ակնհայտ էր մի բան՝ Ռուսաստանի նախագահը երևանյան հուշահամալիրի ամբիոնը օգտագործեց ավելի շատ «սեփական» խնդիրները հրապարակելու և որոշակիորեն նաև սպառնալից տոնայնությամբ մեսիջներ հղելու աշխարհին՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահի մեսիջը կարծես թե այն էր, որ Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է օգտագործել ընդհանրապես միջազգային քաղաքականության փոփոխությունների համար:

Պուտինը Հայոց ցեղասպանությունից եկավ դեպի ռուսոֆոբիա, հետո էլ սպառնալից տոնով հայտարարեց, թե որևէ բան անելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին:

Առաջին հայացքից սա իսկապես կարևոր է, սակայն մյուս կողմից՝ Ռուսաստանը փաստորեն այդպիսով որոշակիորեն սպառնում է, որ Մոսկվան պատրաստ է նույնն անել ցանկացած դեպքում, ինչը որ արեց Ուկրաինայում: Իսկ Երևանում հնչած նրա այդ հայտարարությունները առանձնակի նրբերանգներ են ստանում այն տեսանկյունից, որ հնչում են մի երկրից, որը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր տարածաշրջանում, և որտեղ առկա է ռուսական ռազմակայան:

Այս տեսանկյունից ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի նախագահի այցի բուն նպատակը Հայոց ցեղասպանության ոգեկոչումը չէր, այլ ցույց տալը, թե ում վերահսկողության գոտին է Հայաստանը:

Խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համաշխարհային արշավը ըստ էության ստեղծել էր հետաքրքրական միջազգային մթնոլորտ, երբ միջազգային հանրությունը, Եվրամիությունը, Վատիկանը մի շարք կարևոր ժեստեր արեցին Հայաստանի ուղղությամբ: Եվ եթե չլինեին այդ ժեստերը, ապա, ամենայն հավանականությամբ, Պուտինը կարիք չէր ունենա գալ Հայաստան: Եվ սա է նաև պատճառը, որ նա բավական երկար ձգձգեց իր այցի մասին վերջնական որոշման վերաբերյալ հայտարարությունը: Ի վերջո նա որոշեց գալ և հայտարարել, որ այստեղ իր տարածքն է, և հետևանքների մասին պետք է մտածել: Սա էր Պուտինի ելույթի ֆունդամենտալ, առանցքային տարբերությունն ու նշանակությունը՝ Օլանդի ելույթի համեմատ, և ընդհանրապես հարյուրամյակի ողջ այս գործընթացի կոնտեքստում:

Պուտինը սույնով ըստ էության եզրափակեց գործընթացի քաղաքական մասը կամ առնվազն ակնհայտորեն կատարեց այդ փորձը՝ հատկապես այն ֆոնին, որ Միացյալ Նահանգները գործընթացի քաղաքական մասով նախընտրեց չանել որևէ բեկումնային քայլ և աչքի չընկնել որևէ ոչ ստանդարտ պահվածքով:

Այս տեսանկյունից ՌԴ նախագահի ելույթը ըստ էության ելույթ էր իրադարձությունները դարձ ի շրջանս յուր բերելու կամ, այսպես ասած, հարյուրամյակի առիթով Հայաստանի ազատ խաղի հնարավորության ավարտն ազդարարելու:

Ըստ այդմ, իրական գործընթացները ըստ էության մեկնարկում են ապրիլի 25-ից սկսած, կամ՝ ապրիլի 25-ից սկսած վերադառնում է իրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում