Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ժամանել է Հայաստան: Դարչինյանը նույնպես Ծիծեռնակաբերդում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Մի քանի տարի առաջ այս օրը մենամարտ եմ ունեցել Ամերիկայում: Ինձ վրա գրված էր 1915: Բոլորին տեղյակ պահեցի, որ նույնը կատարվել է 1915թ. հայության հետ: Բոլորս էլ ուզում ենք ինչ-որ կերպ ներկայացնել կատարվածը: Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ չենք մոռանա:
Այս պահին Ավստրալիայում մարզումների մեջ եմ, մենամարտ ունեմ շուտով, բայց եկել եմ Հայաստան: Բոլորս պետք է ձգտենք, որ այս օրով այստեղ լինենք:
Դեռ ադրբեջանցի մարզիկի հետ չեմ մենամարտել, իմ քաշային կարգում չկան ադրբեջանցիներ: Բայց եթե հանդիպեմ, պետք է անեմ այնպես, որ 1 վայրկյանից ավել չտևի»: