Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ազնավուրը՝ ի տարբերություն տարբեր երկրների պատվիրակությունների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի և Հայաստանի նախագահների, հուշահամալիրին մոտեցավ՝ լրագրողներից չխուսափելով: