«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,-Ծիծեռնակաբերդում ունեցած իր ելույթում նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում, ընդգծում եմ, հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան երկու հազար միջոցառումներ: Դրանց կմասնակցեն ոչ միայն ռուսաստանցիներ, որոնց թիվը հասնում է 3 մլն-ի, այլև ուրիշ ազգությունների ներկայացուցիչներ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու մնում է հետևողական: Մենք մշտապես համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբևէ չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ: Այսօր աշխարհի մի շարք շրջաններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, կան նաև ռուսաֆոբիայի դրսևորումներ: Պետք է հարց տալ՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում. ո՞րն է դրա պատճառը: Եվ աշխարհի որևէ ծայրում ցանկացած գործողություն կատարելուց առաջ պետք է նախ և առաջ մտածել հետևանքների մասին»,-ասաց ՌԴ նախագահը: