Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պոլսո պատրիարքի փոխանորդի քայլը սրբապղծություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին Թուրքիա են ժամանելու 21 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իրաքի նախագահը և այլք: Ինչպե՞ս եք գնահատում այս երկրների քայլը:

– Նախևառաջ սա անարգանք է մեր նահատակների հիշատակին: Ես այդպես եմ կարծում: Բացի այդ, այս բոլոր երկրները ՄԱԿ-ի անդամ երկրներ են, կարևոր երկրներ են, թե ոչ՝ կարևոր չէ, և եթե այս քսան երկրների նախագահները պետք է գան, սա ինքնին չափանիշ է: Եվ բնավ նշանակություն չունի՝ որ երկրներն են եկողները: Այո, անարժան երկրներ են, իսկ ի՞նչ ասենք Չարլզին, որ պետք է գա: Արևմուտքը ինձ համար այս գծի մեջ նողկալի կեցվածք է դրսևորում: Եվ այս դեպքում բնավ նշանակություն չունի՝ Հռոմի պապն ինչ ասաց, Եվրախորհրդարանը ինչ բանաձև ընդունեց, կամ վաղը Գերմանիան ինչ որոշում կկայացնի: Սրանք իմ զոհերն են, իմ ժողովրդի տառապանքն է: Այսօր Նորվեգիայի խորհրդարանի նախագահը ասաց, որ մենք Թուրքիայի հետ առևտրային կապեր ունենք, հետևաբար այս մասին մեր կեցվածքը այլ է: Այսպե՞ս է, որ պետք է հարգվի իմ ժողովրդի զոհերի հիշատակը՝ առևտրական հարաբերություններո՞վ: Եվ այդ հարաբերությունների զո՞հը պետք է դառնանք հարյուր տարի անց՝ իմ պատմությամբ: Այն, ինչ եղել է՝ ես գիտեմ, ինչ հաշիվ ունեմ՝ ես ունեմ: Հետևաբար, այդ հաշիվը տեսնելու համար ես երբեք համոզված չեմ, որ Արևմուտքը ինձ համար կարող է օգտակար գործընկեր լինել: Երեխայական մոտեցում է, թե իբր Եվրոպան պետք է ճնշի Թուրքիային, ստիպի նահանջել և այլն: Այդպիսի իրողություն չկա, մենք մեկս մյուսի հետ խնդիր ունեցող երկու երկրներ ենք, երկու ժողովուրդներ, և խնդիրը ուրիշ տեղ փոխանցելով՝ լուծում չենք կարող տալ: Եվ դեռ երկու օր էլ բոլորս պետք է կախման մեջ լինենք՝ Օբաման այդ կախարդական բառը կասի՞, թե՞ ոչ: Արդյոք մեր նահատակների հիշատակը պահանջո՞ւմ է, որ Օբաման ասի «ցեղասպանություն» բառը:

Եվ ոչ միայն այս քսան երկրները, որոնք գալիս են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, այլև չորս երկրների ղեկավարներն էլ, որ գալիս են Հայաստան, անարգում են հայ ժողովրդի հիշատակը: Աշխարհի քրիստոնյա եկեղեցին ինչո՞ւ չպետք է այսօր ձայնակցեր մեզ, մեր ժողովուրդը որ զոհվեց, զոհվեց ոչ միայն հայ լինելու համար, այլ նաև քրիստոնյա լինելու համար: Եվ եթե քրիստոնյա համաշխարհային եկեղեցիները չեն ձայնակցում մեզ, ի՞նչ նշանակություն ունի՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդը եկե՞լ է, կամ թե ՌԴ նախագահ Պուտինը եկե՞լ է: Մենք գիտենք, որ թե Պուտինը, թե Օլանդը մեր ժողովրդի բարեկամները չեն, չկա այդպիսի բան, ժողովուրդները բարեկամ չեն լինում, այլ փոխադարձ շահեր են ունենում: Մի օր էլ ուրիշ շահի հեռանկարով կարող են մեզնից հեռանալ և մի կողմ թեքվել: Պատմությունը նման բազում փորձեր է մեզ ցույց տվել:

Ռուսաստանի այցն էլ՝ Նարիշկինի գլխավորությամբ, դարձյալ խաղ է, որը ժողովրդի մեջ որևէ արձագանք չունի, ժողովրդի համար նշանակություն չունի ապրիլի 24-ին Գալիպոլիի ոգեկոչումը: Հասարակ մարդիկ գիտեն, որ սա շինված թվական է: Մինչև այսօր մեզ համար այս թվականը նշելի չէր, Դարդանելի ճակատամարտը հիշատակում էին մարտի 18-ին, առաջին անգամ այս տարի որոշվեց ապրիլի 24-ին նշել, իսկ ծաղրը շատ հստակ է՝ փորձում են հավասարակշռություն ապահովել։

nuce_24052012-125408-1337856848.36

– Դավութօղլուի ուղերձում արդյոք նորություն տեսա՞ք:

– Ոչ մի նորություն, որովհետև այս հայտարարությունը ոչ թե եղելությունը խոստովանող, այլ եղելությունը ցրող հայտարարություն էր: Մենք պատերազմի մեջ չէինք, որ զոհվեցինք, մենք խաղաղ բնակիչներ էինք, որ զոհվեցինք, երկրի քաղաքացիներ լինելով՝ զոհվեցինք, ոչ թե պատերազմող կողմեր:

– Դուք նշում եք աշխարհի քրիստոնյա եկեղեցիներից ձեր խռովությունը, բայց անգամ Պոլսո պատրիարքը այս օրը պատարագ չի մատուցում զոհերի հիշատակին, այլ Գալիպոլիիի ճակատամարտի զոհերի հիշատակն է հավերժացնում:

– Պոլսո պատրիարքի փոխանորդը ներկայացնում է ոչ թե հայ եկեղեցին, այլ Թուրքիայի պետական իշխանությունը. ես ուրիշ բացատրություն չունեմ: Սա սրբապղծություն է, ապրիլի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի համար պատարագ մատուցելը սրբապղծություն է: Ապրիլի 24-ն իմ օրն է: Գոնե այդ օրվա նկատմամբ հարգանք ունենան:

– Խնդիրը երկու երկրների միջև ինչպե՞ս պետք է կարգավորվի, այսօր հայ-թուրքական հարաբերություն գրեթե չկա:

– Այո, այսօր հայ-թուրքական հարաբերություններ գրեթե չկան. եթե այս երկու երկրները փորձեն խնդիրը միմյանց մեջ լուծել, անպայման խոչընդոտող երրորդ կողմ կհայտնվի՝ ի դեմս Ադրբեջանի, ԵՄ-ի, Միացյալ Նահանգների, ի դեմս Ռուսաստանի, քանի որ ամեն մեկն իր հաշիվներն ունի, դրա համար պետք է իրենց հարաբերությունները պարզեն երկու երկրները:

– 100-րդ տարելիցին ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Թուրքիայում:

– Այս տարի միջոցառումները ավելի շատ են լինելու, քանի որ սփյուռքահայերը Պոլիս են եկել այսօր, երեկ, դեռ վաղն էլ կգան. ինչպես Թուրքիայից շատ մարդ է եկել Հայաստան, այնպես էլ սփյուռքից շատերը եկել են Թուրքիա՝ ապրիլի 24-ին այստեղ լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում