Twitter-ը նոր` Highlights գործառույթ է թողարկում, որն օրական երկու անգամ օգտատերերի համար ամենահետաքրքիր թվիթների անհատական դայջեսթը կկազմի` ազատե;ով անվերջ քանակությամբ փոստերը դիտելու անհրաժեշտությունից: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Android հիմքով բջջային ծառայության Twitter հավելվածը նոր գործառույթը կտեղակայի հավելվածներից տեղեկությունների ցուցակում: Սեղմելով տեղեկությանը, բացվում է ոչ թե սովորական ժապավենը, այլ ըստ սոցկայքի` ամենակարևոր քաղվածքների: Գործառույթն iOS-ում ներգրավելու օրը դեռ հայտնի չէ:
«Մենք ցանկանում ենք օգտատիրոջ մոտ զգացողություն առաջացնել, որ ժապավենի հետ գործերն նա տվյալ օրն ավարտել է»,- ասել է Highlights-ի մշակող Թոդ Ջեքսոնը: