Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հողային պահանջները երկրորդական են. Հերբերտ Մաուրեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ավստրիայում բնակվող գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը։

Պարոն Մաուրեր, նախօեին Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր փոխվել Ավստրիայում, որ  նման որոշում կայացվեց: Շահերի՞ փոփոխություն էր տեղի ունեցել:

Կա ճշմարտություն և կան պատմական փաստեր, մենք կարող ենք դրա մասին բացեիբաց խոսել: Կարծում եմ, որ Ավստրիայի կողմից լավ և ճիշտ որոշում էր՝ ի նպաստ հայերի, սա հարգանք, համակրանք է հայերի նկատմամբ: Բայց մյուս կողմից, կարծում եմ, մենք իհարկե պետք է խոսենք ցեղասպանության մասին, պետք է գիտական, պատմագիտական հարցերով զբաղվենք, բայց պետք է նաև ապագայի մասին մտածենք: Հիմա տարածաշրջանի ապագայի մասին  պետք է մտածել: Պատմական անցքերի մասին խոսելը խաբուսիկ կարող է լինի այն իմաստով, որ երկրները՝ և՛ Ավստրիան, և՛ Հայաստանը չպետք է թանգարան դառնան, պետք է ժողովրդի ապագայի մասին խոսել և պետք է մտածել այն մասին, որ հենց հիմա սկսում ենք աշխատել, որպեսզի սահմանները բացվեն, որ ժողովուրդները պետք է ապրեն ու հասկանան իրար:

Այսինքն՝ ոչ այնքան հողային պահանջ, այլ արդյունավետ՝ սահմանը բացելու գործնակա՞ն քայլեր պետք է այս ամենին հետևեն:

Այդ հողային պահանջները, իմ կարծիքով, երկրորդական են: Ես կարծում եմ, որ ժողովուրդները պետք է հասկանան իրար, իսկ դա հնարավոր է, եթե սահմանները բացվեն: Չպետք է միշտ պատմագիտական հարցերով զբաղվենք: Հիմա հենց ապագայի մասին է խոսքը: Ամենակարևորը հիմա դա է: Աղետի, ցեղասպանության մասին պետք է հիշենք և ընդունենք, բայց այսօրվանից սկսած պետք է ապագայի մասին խոսել:

Իսկ ինչո՞ւ հիմա նման որոշում ընդունեց Ավստրիան, ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել, որ հենց այս պահին ընդունեց: 100-րդ տարելի՞ցն էր պատճառը:

Դա կապված է թե՛ 100-ամյակի, թե՛ Հռոմի պապի հայտարարության հետ: Բացի այդ, Ավստրիան ինքը ինչ-որ ձևով պատասխանատու է և ինչ-որ տեղ Գերմանիայի հետ միաժամանակ մասնակցել է: Դրա համար շատ կարևոր է, որ Ավստրիան ճանաչի և սա , ըստ էության, Ավստրիայի պատասխանատվությունն է:

Ցեղասպանության ճանաչումն ապագայի համար ի՞նչ կարող է տալ: Օրինակ՝ Ռուանդայում նույնպես տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց մարդիկ կարծեք թե չեն բարձրաձայնում դրա մասին: Ինչո՞ւ է կարևոր Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությունն է, որ կան նման սարսափելի դեպքեր, և դրա համար լավ կլինի, որ Եվրոպան հասկանա, որ նման դեպքերն ընդհանրապես բացառվեն: Եվ նույնպես պետք է դիվանագիտական միջոցներ ունենալ: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ ավստրիացիները հենց հիմա ընդունեցին այս որոշումը:

Մերկելը կարծում է, որ Բեռլինի կողմից ցեղասպանության եզրույթի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստան –Թուրքիա հաշտեցման գործընթացի վրա: Ըստ Ձեզ, հայ-թուրքական հարաբերություններն ինչպե՞ս պետք է զարգանան, արդյո՞ք իսկապես «ցեղասպանություն» բառի օգտագործումը կվնասի այդ հարաբերություններին, թե՞  այդ հարաբերություններն արդեն վնասված են:

Արդեն վնասված են՝ սա մեկ: Ե՛վ Ստամբուլում, և՛ տարբեր թուրքական քաղաքներում  այսօր կա այդ հասկացողությունը, որ եղել է այդ ցեղասպանությունը: Դա շատ կարևոր է, դա սերունդների հարց է, կրթության հարց չէ:  Ես դա ասում եմ ոչ որպես քաղաքագետ, ոչ որպես պատմաբան, ոչ որպես գրող-բանաստեղծ, ես ասում եմ, որ մարդկային արժեքների վրա ինչ-որ մի բան պետք  է փոխվի: Եվ դա այսօրվա կյանքում լինելու է միայն տնտեսական հիմքի վրա: Մարդը մարդու հետ նորմալ հարաբերություններ  պետք է ունենա, և մենք պետք է հասկանանք, որ սահմաններն ընդհանրապես անհեթեթ են այս աշխարհի վրա: Թուրքիայի և Հայաստանի սահման բացելը դիվանագիտական հարցեր են, բայց ես համոզված եմ, որ և՛ հայերի, և՛ թուրքերի, և՛ տարածաշրջանի համար դա շատ մեծ քայլ է լինելու:

Բայց մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները դարձյալ զգուշավորություն են պահպանում ու Օբաման Ցեղասպանություն բառը չի ասում: Ի նկատի ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը նույնպես չի կիրառում սա:

Որպես արվեստի հետ կապված մի մարդ,  կարող եմ ասել, որ դա նշանակություն չունի: Քայլ առ քայլ պետք է շարունակենք, որպեսզի տնտեսական վիճակը լավանա, մանավանդ Հայաստանի համար, իհարկե, այնպես էլ թուրքերի համար սահմանից այն կողմ:

-Ապրիլի 25-ից հետո  այս ճանաչումների «շքերթից» հետո այս երկու ժողովուրդներն ինչպե՞ս են հարաբերվելու իրար հետ, ավելի փակուղի չի մտնո՞ւմ:

Երևի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում չեն բարելավի հարաբերությունները: Պետք է շատ սթափ մոտենանք հարցին և հասկանանք, որ կա Ցեղասպանություն, կա Արցախի խնդիր, ամեն ինչ կա, բայց դրանից բացի կան մարդիկ, ժողովուրդներ, որոնք իրար պետք է հասկանան շատ պարզ ձևով՝ պետք է մի քիչ սթափ մոտենանք:

Քաղաքական էլիտաներից դուրս՝ հայերն ու թուրքերը պատրա՞ստ են իրար հետ հարաբերվելու:

Ես համոզված եմ`Թուրքիայում  շատ-շատերը կան, հասկանում են, թե ինչն ինչոց է: Ժողովուրդները չպետք է միայն հավատան քաղաքական գործիչներին, պետք է պարզապես հասկանան, որ մարդ մարդ է և վերջ:

Մեծ հաշվով, այս երկու երկրները պետք է իրենք իրենց խնդիրները կարգավորեն՝ առանց միջազգային հանրության  միջամտության: Ասօր պատրա՞ստ են իրար հետ բանակցել:

Ես չգիտեմ` պատրաստ են թե ոչ, բայց պետք է պատրաստվեն, որքան շուտ, այնքան լավ իրենց երեխաների, նոր սերնդի համար նոր կյանք ստեղծեն, նոր պայմաններ ստեղծեն՝ հեռու այդ թշնամանքից, քաղաքական խաղերից: Այսինքն՝ պետք է սթափ մոտենանք այդ ամեն ինչին ու պետք է հասկանանք, որ մարդ ենք: Բազմիցս ասել եմ, որ Սայաթ-Նովան ամենավառ խորհրդանիշն է միջազգային հասկացողության համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում