«Եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ապա Ադրբեջանը զենք կգնի այլ վայրից: Չպետք է մոռանաք, որ մենք կապված ենք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով, և Հայաստանին այդ իմաստով ոչինչ չի սպառնում: Ռուսաստանը միշտ եղել է, կա և մնալու է Հայաստանի հետ»,- «Առաջին լրտավական»-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի «Եդիանայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օտարի Արշբան:
Նա նշեց, որ դրանք միայն կոմերցիոն հարցեր են. կցանկանայի հանգստացնել հայ հասարակությանը: Ռուսաստանը աշխարհում զենքի խոշոր արտադրող է, բնականաբար, խոշոր խաղացող զենքի վաճառքի շուկայում, և եթե կա շահավետ պայմանագիր, ապա մենք այն կյանքի կկոչենք»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: