Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահ չեմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Պարոն Մանոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի՝ երեկ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի այն միտքը, թե՝ «մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը. եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթուղթը, մենք էլ կվավերացնենք»:

– Արձանագրությունները միշտ կենդանի են, թեև տեսականորեն փոքր է հավանականությունը, որ Թուրքիան կարող է դրանք վավերացնել, ու քանի որ Հայաստանն էլ հանձն է առել վավերացնել՝ կվավերացնի: Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է արձանագրությունից ետ կանչել ստորագրությունները, որպեսզի իրավականորեն այլևս դրանք գոյություն չունենան: Սերժ Սարգսյանի ասածը նոր բան չէ: Իսկ արձանագրությունների վրա ստորագրությունների առկայությունը նշանակում է, որ Հայաստանը տակավին ակնկալում է, թե Թուրքիան կվավերացնի, որպեսզի ինքն էլ վավերացնի: Բայց մենք դրան կողմ չենք:

– Երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանից ետ կանչեց այդ արձանագրությունները, ՀՅԴ-ն ողջունեց նրա այդ քայլը:

Այո, բայց համարեցինք ոչ բավարար քայլ: Հենց այդ ժամանակ ասացինք, որ ճիշտ ուղղությամբ քայլի: Կարելի է ստորագրությունները ետ կանչել առանց այդ հերթականության, բայց ինքն ուզեց մի ազդանշան ուղարկել, որ ինքը այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր է անում: Իսկ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստորագրությունները ետ վերցնել, խորհրդարանի օրակարգից դուրս բերելը բավարար չէր:

– Իսկ ո՞րն է ստորագրությունը ետ չկանչելու վտանգը:

Նախ՝ ստորագրություններով արձանագրությունների առկայությունն այլ պետությունների կողմից  տակավին օգտագործվում է: Մենք երեկ այստեղ լսեցինք Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի խորհուրդը, որով նա կոչ էր անում վավերացնել արձանագրությունները: Ես կցանկանայի, որ նման անհեթեթ, անհիմն կոչեր չլինեին, որպեսզի մարդիկ էլ չկարծեին, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում: Հիմա չկա նման գործընթաց: Անհրաժեշտ է արձանագրություններից վերցնել ստորագրությունները, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրական իրադրությունն ինչպիսինն է:

– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես երեկ հայտարարել է, «Մոսկվան կարող է նպաստել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն»: Նա նաև ասել է, թե Մոսկվան ի սկզբանե աջակցել է արձանագրությունների ստորագրման գործընթացին:

2009թ. արձանագրություններից մի քանի ամիս հետո պատասխանելով այդ գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցին՝ հստակ ասել էր, թե իրենք ընդամենը ներկա են եղել՝ վկայելու ստորագրությունը: Ասել էր, թե ստորագրող կողմերն էին դա ցանկացել: Ես կարծում եմ, որ դա իրականությանը համապատասխանող է, որովհետև այս նախաձեռնությունների ստորագրությունը ոչ թե ռուսական նախաձեռնություն էր, այլ, ես կասեի, զուտ արևմտյան նախաձեռնություն էր, որին Ռուսաստանն ի վերջո չէր կարող դեմ գնալ, որովհետև Հայաստանն էլ էր կողմ: Եվ ուրեմն ուզեց ցույց տալ, որ ինքն էլ ինչ-որ գործընթացի մասնակցել է:

Այդ դեպքում Լավրովն ինչո՞ւ է ավելի ուշ հայտարարում, որ Ռուսաստանն աջակցել է այդ գործընթացին:

Ինքը աջակցելու չափի մասին չի խոսել: Ներկա լինելը աջակցություն էր՝ դա փաստ է, բայց աջակցության չափի մասին չի խոսել:

Արդեն Ռուսաստանը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին:

Ֆուտբոլային դիվանագիտության սկզբում եթե վերհիշենք, թե ինչպիսին էր Ռուսաստանի հակազդեցությունը, թե Դումայում ինչեր ասեցին Հայաստանի ու Հայաստանի նախագահի մասին, թե այդ ինչ է՝ մեր գրկում նստած մեր մորուքն եք փետում: Այս հայտարարություններն են իրականությանը համապատասխանում, քանի որ իրենք գործընթացներից տեղյակ չէին: Եվ ի վերջո՝ ռուս-վրացական պատերազմից հետո ուզեցին ցույց տալ, որ տարածաշրջանում իրենք նաև այդ հարցին են կողմ: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ այդպես չէ: Հիմա էլ պարզապես փորձում է Թուրքիան հնարավորինս Արևմուտքից պոկել, դրա համար էլ ուզում է ցույց տալ, որ ինքը կողմ է մեր հարաբերությունների բնականոնացմանը:

Բայց իրականում Ռուսաստանի շահերի հետ չի՞ համընկնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:

Հանրապետության առաջին նախագահը 1997թ. Ռուսաստանի հետ ռուսական ռազմաբազայի մասին բանակցել է՝ վտանգի սպառնալիքը տեսնելով Թուրքիայից: Ամբողջ Արևմուտքը ակնկալում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացում, որպեսզի այստեղ ռուսական ներկայության անհրաժեշտություն չլինի կամ չլինի այն չափով, ինչ չափով հիմա կա: Այդ կարգավորման հարցում Արևմուտքի շահը տեսանելի է, իսկ Ռուսաստանի շահը ես չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում