«Եթե մարդիկ ուզում են իշխանության գալ, դրա համար այլ ժամանակ պիտի ընտրեն»,-«Առաջին լրատվական»-ին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հանրապետականների կողմից վերջին շրջանում պարբերաբար շրջանառվող այն հայտարարություններին, թե ապրիլի 24-ին հանրահավաքի կոչեր անողներին պիտի մեկուսացնել, ինչպես նաև ՀԽ անդամների ձերբակալությանը:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ չի կարելի ազգային բարձրագույն խնդիրները կամային արտահայտություններով ներկայացնել հասարակությանը։ Այսօր միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհից տոգորված են մեկ գաղափարով՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։