«Նախ՝ այստեղ պահանջատիրության հարց չէր կարող լինել, սա ընդդեմ ցեղասպանության ֆորում է և ընդհանրապես ցեղասպանություններին է վերաբերում։ Իսկ ընդհանրապես հռչակագիրը բոլոր հարցերին պատասխանում է»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցադրմանը, թե միջազգային ֆորումում ինչո՞ւ չի շոշափվում Արևմտյան Հայաստանի ժառանգության, պահանջատիրության հարցը:
Ըստ նրա՝ երբ Ցեղասպանությունը ճանաչվում է, ինքնին բերում է իր հետևանքները։ «Այնպես որ՝ չի կարելի պահանջել հողը, մեր ունեցվածքը, հետո ասել՝ ճանաչեք Ցեղասպանությունը»,-նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։